Սուրբ Հեղինե (Սիլլի կղզիներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հեղինեի կղզու տեսքը Տրեսկոյից

Սուրբ Հեղինեի կղզի (անգլերեն՝ St Helen's, կելտերեն՝ Enys Elidius), Սիլլի կղզիների 50 անմարդաբնակ կղզիներից մեկը։ Այն ունի 0,20 կառակուսի կիլոմետր տարածք և հայտնի է իր բնական և պատմական հարստություններով։ Կղզում հիմնականում կատարվում են գիտական հետազոտություններ։

Դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հեղինեի կղզին գտնվում է Տրեսկոյի և Սուրբ Մարտինի կղզու արանքում։ Այս կղզու շրջակայքում գտնվում են որոշ փոքր կղզիներ, այդ թվում նաև Ռաունդ կղզին որտեղ կառուցված է Սիլլի կղզիների փարոսը։

Սուրբ Հեղինեի կղզում կան գրանիտային պաշարներ։

Կղզում կան մի քանի դաշտեր և ջրհոր։

Քարային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հեղինեի կղզում բնակության հետքեր գրանցվել են դեռ բրոնզե դարից։ Այս կղզին հայտնի է իր կլոր քարային արձաններով՝ իրար վրա դրված կլոր և տափակ քարերով պատրաստած ոչ շատ բարձր սյուներ։ Կղզու վրա գտնված քարային այս սյուները ունեն տարբեր մեծություններ և ձևեր։

Պատմական կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերված Փեստ Հաուսը

Քրիստոնեական մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնէաբանները այս կղզում հայտնաբերել են հին քրիստոնեական մի մատուռ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս մատուռը հնարավոր է, որ կառուցվել է ութերորդ դարում։ Ըստ լեգենդի այստեղ ապրել և նաև թաղվել է սուրբ Լայդը (Էլիդիուս)։ Հնէաբանները նաև հայտնաբերեն են, որ այս մատուռը եղել է ճգնավորի ապաստան։ Մատուռի կողքը հայտնաբերվել է աղոթարան և խրճիթանման մի հյուղակ։ Մատուռի շրջակայքում գտնվել են նաև հինգ գերեզմաններ։ Ասվում է նաև, որ հնում գոյություն է ունեցել մի խճուղի, որը կապել է Սուրբ Ելենայի կղզին Տրեսկոյին։

Այլ կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մատուռից կղզին հայտնի է իր Սուրբ Ելենայի բնական լճով, որը միջնադարում ծառայել է ձուկ որսալու համար և Փեստ Հաուս հիվանդանոցով, որը նույնպես ծառայել է հնում՝ 18-րդ դարում։

Կղզում կան մի քանի հազվագյուտ հանդիպող թռչուններ։