Սուրբ Կարապետ եկեղեցի (Թելավ)
Սուրբ Կարապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Կախեթի մարզ և Թելավ |
Սուրբ Կարապետ եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Թելավ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 1797 թվականին, նրա մասին արված հիշատակություն կա 1803 թվականի մի վկայագրում՝ «Ի թուաբերութեան Փրկչին մերոյ 1803 և Հայոց ՌՄԾԲ-ին գերահռչակ սրբոյ վանից առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս զայս վկայականն ետու գրել և ձեռագրել կնքեցի ի հաճութիւն տեսողաց, զի առ տր. հանգուցեալ տր. Գրիգորի թոռն և տր. Սահակի որդի տր. Յարութիւն՝ խոհեմամիտ քահանայս ի պապայն ուրմէ ըստացեալ ունէր երկու տեսակ մասն, որոց մինն էր ի նշխարաց սրբոյն Գէորգայ բազմաչարչար վկայն և մինն սրբոյն Սարգսի՝ քաջ զօրաւարին հանդերձ վկայական թղթով հաստատեցեալ առ Աստուած հանգուցեալ առաջնորդացն Հաղբատայ սրբոյ վանիցն, բայց վկայական թուղթն այն անկանելով ի ջուր եղծեցեալ և պատառոտեալ էր։ Այժմ սոյն տր. Յարութիւնս ի սէր և ի պատիւ յիշեալ սրբոցն վասն նոցին պատուական նշխարացն շինեցուցեալ էր գեղեցիկ պահարան արծաթեայ իւրեան հալալ աշխատանօքն, զորս տացէ տր. ի վայելիլ զշնորս նոցին յազգէ յազգ և որդւոց յորդին, վասնորոյ և մեք ըստ ջերմեռանդ խնդրոյ տր. Յարութիւն քահանայիս նորոգեցաք զայն վկայական և ետուք ի ձեռս սորին, զի ունիցի ընդ մասանցն պահպանացեալ ի յեկեղեցւոջ սրբոյ Կարապետի անուամբ կառուցելոյ, որ ի Թէլաւ, որ և անդառնալի բարեխօսութեամբն նոցին լինիցին պահպանացեալք ամենայն փորձութեանց ուխտաւորքն և դիմողքն և կատարեսցի խնդրւածք նոցին։ Ամէն գրեցաւ յունիս ԻԶ (26)ին վկայական վերջ։
Հաղբատայ սրբոյ վանից միաբան Սարգիս վարդապետ (կնիք), Հաղբատայ սրբոյ վանից յետնեալ միաբան Բաղդասար վարդապետ (կնիք)»[1]
Եկեղեցին 1818 թվականին եղել է անօգտագործելի՝ «Դարձեալ գոյ եկեղեցի մի կիսակատար կառուցեալ զորմունս և չորեսին սիւնսն մինչև ցոտսն կամարաց քարիւ և բռամբ յանուն սրբոյն Կարապետի, արդեամբ հասարակութեան, յամի 1797, որոյ դրութեան երկայնութիւն տասն և ինն գազ և կէս և լայնութիւն տասն և երկու գազ և կէս, բայց յայժմոյս գոլով արգելեցեալ ի մարմնաւոր կառաւարութենէ»[2]։ Եկեղեցին հետագա մի քանի տասնամյակներում չի հիշատակվել, սակայն 1880-ական թվականների վերջերից կրկին ընդգրկվել է Թելավի հայոց եկեղեցիների ցուցակներում՝ «Սբ. Կարապետ հնաշեն եկեղեցի» անվանումովՀ[3]։
Եկեղեցական իրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1818 թվականից եկեղեցում պահվել են բազմաթիվ անոթներ, խաչեր, շուրջառներ, աշտանակներ, մեկ տոնացույց, մասունքներ, զանգակ և այլն։ Այդ իրերի թվում եղել է նաև արձանագրված մեկը՝ երկդռնանի կամարաձև պահարան. արտաքուստ և ներքուստ՝ արծաթապատ, «...յետ կուս պահարանին գրեալ է «Յիշատակ է պահարանս մասանց քաջայաղթ վկայիցն Ք(րիստո)ս(ի)՝ Սր(բո)ցն Գէորգեայ և Սարգսի. Թէլավեցի Տէր Գրիգորեանց Տ(է)ր Յարութիւնս և կենակցոյն Մայիային և ի Տ(է)ր հանգուցեալ ծնողաց նորին Տ(է)ր Սահակին և Դարէջանին և եղբարցն՝ տիրացու Առաքելին, Գրիգորին, Գէորգին և ի Տ(է)ր հանգուցելոցն և կենդանի եղբօր՝ Ստեփանին, իւր եղբօրորդւոյ՝ Ահարօնին, Մովսէսին, Դաւթին և դստերացն Մարթային և Կատարինին. ի հալալ արդեանց Տ(է)ր Յարութիւն շինեցեալ է ի վայելս իւր և իւրայնոցն վերոյ գրելոց. Առ ի դուռն Սբ. Կարապետ եկեղեցւոյն, յունվարի ելն ՌՄԾԲ (1803) թուին, ի Թիֆլիզ կազմեալ և ... ճարտարապետեալ ձեռամբ վարպետ Գուրգէնի, իսկ յիշատակագիրս՝ աշակերտի նորին՝ Գրիգորին»[4]