Սուրբ Ծննդյան եկեղեցի (Կամենսկ-Շախտինսկի)
Սուրբ Ծննդյան եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կամենսկ-Շախտինսկի |
Դավանանք | ուղղափառություն |
Փակված է | 1950 |
![]() | |
![]() | |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/%D0%A1%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0_%D0%9A%D0%B0%D0%BC%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%28%D0%B4%D0%BE_07.11.1917%29._%D0%A5%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%86%D0%B5%D1%80%D0%BA%D0%BE%D0%B2%D1%8C%282%29.jpg/250px-%D0%A1%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0_%D0%9A%D0%B0%D0%BC%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%28%D0%B4%D0%BE_07.11.1917%29._%D0%A5%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%86%D0%B5%D1%80%D0%BA%D0%BE%D0%B2%D1%8C%282%29.jpg)
Սուրբ Ծննդյան եկեղեցի (Քրիստոսի ծննդյան եկեղեցի) (ռուս.՝ Церковь Рождества Христова (Христорождественская церковь)), նախկին ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Դոնի զորքի մարզի Կամենսկայա ստանիցայում (այժմ` Կամենսկ-Շախտինսկի քաղաք)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ծննդյան տաճարը կառուցվել է 1866 թվականին ծխականների միջոցներով։ Գտնվել է քաղաքի կենտրոնում` Դոնեցկի պողոտայում[2]։ Սպիտակ շենքն ունեցել է երեք կողմնասեղան. գլխավորը` հանուն Քրիստոսի ծննդի, ձախը` հանուն Սուրբ Աստվածածնի Ավետման, աջը` հանուն Տեառնընդառաջի։ 1890 թվականին տաճարի մոտ կառուցվել է եկեղեցական-ծխական դպրոց։
Տաճարի շինարարության համար ծախսվել է այն տարիների համար զգալի գումար` 120 հազար ռուբլի[2]։
Քաղաքի գավառագիտական թանգարանում պահվող եկեղեցական գրքերի էջերից հայտնի է, որ 1890 թվականից տաճարում ծառայել են քահանաներ Միխայիլ Իվանովը, Վասիլի Ալեքսանդրովը, Վասիլի Պոպովը, դպիրներ Վիկտոր Եֆիմովը և Կիրիլ Լևչենկոն, սարկավագ Դմիտրի Ռոդոսկին[2]։
Տաճարի մոտ «Խաղաղ Դոն» կինոֆիլմի համար նկարահանվել է 1914 թվականի պատերազմը սկսվելու առթիվ կայացած կազակական զանգվածային մաղթանքի տեսարանը։ Այն մտել է ֆիլմի մեջ, սակայն հետագայում հեռացվել է պատճենների մեծամասնությունից[2]։
1917 թվականին տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկեղեցին չի փակվել։ Այնտեղ անցկացվել են պատարագներ նաև 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ըստ տաճարի իրենց անունը ստացել են Քրիստոսի ծննդյան հրապարակը (այժմ` Աշխատանքի հրապարակ) և Քրիստոսի ծննդյան փողոցը (այժմ` Խալտուրինի փողոց)։
Սուրբ Ծննդյան եկեղեցին փակվել է 1950 թվականին և քանդվել տասը տարի անց` 1960 թվականին։ Կարլ Մարքսի պողոտայի թիվ 50 շենքի բակում, որտեղ գտնվում էր տաճարը, տեղադրվել է ուղղափառ հուշախաչ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Каменск-Шахтинский.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Здесь находился храм Рождества Христова (Каменск-Ша́хтинский)
- ↑ «Здесь был храм». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.