Սուրբ Աստվածածին եկեղեցի (Լալիսղուր)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Կախեթի մարզ և Լալիսղուր |
Լալիսղուր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Լալիսղուր գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու գոյության մասին առաջին հիշատակություններն արված են 1840 թվականի մի վավաերագրում[1]․ այն եղել է փայտաշեն և կոչվել է Սուրբ Աստվածածին։ 1852 թվականի մեկ այլ վավերագրում նշված է, որ եկեղեցին քայքայված է ու անօգտագործելի, ունի վերանորոգման կարիք[2]։
Մինչև 1910-ական թվականները եկեղեցին գոյություն է ունեցել և տարբեր փաստաթղթերում հիշատակվել Սբ. Աստվածածին անվամբ։
Գյուղին հովվել են Սանադիրո գյուղի քահանաները։