Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Նոր Հաճըն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Նոր Հաճըն, Կոտայքի մարզ, ՀՀ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Օծման թվական | 2015 |
Ճարտարապետ | Արտակ Ղուլյան |
Կառուցման սկիզբ | 2011 |
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2011 թվականին։ Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը[1]։