Սուխոնա, ամենաերկար ու խոշոր գետը ՌԴ Վոլոգդայի մարզում։ Հյուսիսային Դվինայի ձախ կազմարարը։ Երկարությունը 558 կմ է, ավազանը՝ 50,3 հզ. կմ2։ Սկիզբ է առնում Կուբենսկոյե լճից։ Սնումը առավելապես ձնային է։ Հորդանում է ապրիլից հուլիս, սառցապատվում՝ հոկտեմբերից մայիս։ Գետաբերանից 39 կմ հեռու ջրի միջին ծախսը 456 մ3/վրկ Էհ Շեկսնա գետով Հյուսիս-Դվինյան համակարգով միանում է Վոլգային։ Նավարկելի է։ Կա լաստառաքում։ Սուխոնայի ափերին են Մոկոլ, Տոտմա, Վելիկի Ուստյուգ քաղաքները։ Զարգացած է տուրիզմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 188)։