Սոցիալիստական կուտակման օրենք
Արտաքին տեսք
Սոցալիստական կուտակման օրենք (ռուս.՝ закон социалистического накопления), տնտեսական օրենք, որը փորձում է մարքսիզմի դիրքերից արտահայտել ժողովրդի կյանքի նյութական ու մշակութային մակարդակի բարձրացումը, աշխատունակ բնակչության համընդհանուր զբաղվածությունն ու հասարակության բոլոր անդամների համակողմանի զարգացումն ապահովող պայմանների ստեղծման նպատակով հասարակական արտադրության ընդլայնման ու որակական կատարելագործման, ազգային հարստության ավելացման համար ազգային եկամտի մի մասը պարբերաբար օգտագործելու անհրաժեշտությունը։
Կուտակման նյութական հիմքն արտադրության գերազանցումն է սպառման նկատմամբ։ Սակայն կուտակման մասշտաբները, նպատակը, սոցիալական հետևանքներն ու խթանները պայմանավորված են արտադրական հասարակական հարաբերություններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 36)։ |