Jump to content

Սովամահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սովամահություն, սովից մահ է կամ պարբերաբար թերասնում։ Քաղցածությունը` օրգանիզմի վիճակ է, որի դեպքում անհրաժեշտ նյութերի ընդունումը բավարար չէ կյանքի պահպանման համար։ Երկարատև քաղցածությունը մարդու օրգաներին պաթոլոգիական վնաս է առաջացնևմ, իսկ ծայրահեղ հյուծման դեպքում` մահ[1]։

Սովածության փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

0-6 ժամ ուտելուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած սննդի ընդունման 20 րոպեից մինչև 4-5 ժամ տեղի է ունենում ընդունված սննդի մարսում[2], այնուհետև տեղի է ունենում դատարկ ստամոքսի պատի կծկում ու արյան մեջ գլյուկոզի մակարդակի իջեցում[3]։ Եվ մարմինը սկսում է ոչնչացնել գլյուկոգենը` ածխաջրեր պարունակող պոլիսախարիդները, պարունակող ածխաջրերը՝ գլյուկոզի արտադրության համար։ Գլյուկոզը հանդիսանում է մարդու էներգիայի հիմնական աղբյուրը։ Իսկ գլիկոգենը «պահեստային պաշար» է հանդիսանում, երբ գլյուկոզի մատակարարումը դադարում է։

Սննդի ընդունումից 6-72 ժամ անց

[խմբագրել | խմբագրել կոդը]

6 ժամյա քաղցից հետո գլիկոգենի պաշարները արդեն սպառում են։ Սկսվում է կետոզինի շրջան։ Կետոզը՝ էներգիայի ստացման նպատակով մարմնի կուտակած ճարպերի քայքայման գործընթացն է։ Այս մեխանիզմը ակտիվանում է սննդանյութերի պակասի արդյունքում։ Ուղեղի նորմալ գործունեության համար ամեն օր անհրաժեշտ է 120 գրամ գլյուկոզ։ Քաղցածության առաջին 24-48 ժամվա ընթացքում ուղեղը օգտագործելու է գլյուկոզի պաշարների մնացորդները, այն դեպքում, երբ մարմնի մնացած մասը արդեն անցել է կետոզի։ Խնդիրն այն է, որ ուղեղը չի կարող ճարպաթթուները օգտագործել որպես էներգիայի աղբյուր։ Ուղեղը սովորում է բավարարվել 30 գ գլյուկոզով, նախատեսված 120 գրամի փոխարեն[4]։

Սննդի ընդունումից ավելի քան 72 ժամ անց

[խմբագրել | խմբագրել կոդը]

3 օրվա քաղցածությունից հետո ուղեղին այլևս չի բավարարում 30 գ գլյուկոզը և կարիքը կրճատվում է ևս 10 գ-ով, այսինքն մինչև 20գ։ Այս փուլում մարմնի բջիջներում սպիտակուցը սկսում է քայքայվել, արյան մեջ ամինաթթուները արձակելով։ Լյարդի մեջ թողարկված ամինաթթուները վերածվում են գլյուկոզի։

Առաջանում է աուտոֆագի փուլը։ Մարդու մկանային զանգվածը արագորեն փլուզվում է։ Սկզբում ոչնչանում են կենսագործունեության համար սակավ նշանակալից բջիջները, իսկ ավելի կարևորները պահպանվում են[5]։

Իմունային համակարգի գործելը հնարավորինս նվազեցվում է, հիմնականում` վիտամինների և հանքանյութերի պակասի պատճառով։ Ցանկացած ժամանակ կարող է մահ առաջանալ՝ իմունիտետի հետ կապված հիվանդություններից։ Կենսագործունեությունը կարող է շարունակվել մինչև մարմինի ռեսուրսները `գլյուկոա, ճարպեր, մկանային բջիջներ լիովին չսպառվեն։

Այս փուլը կարող է ուղեկցվել երկու հիվանդությամբ` հյուծանք և կվաշիրոկոր` սպիտակուցների բացակայության պատճառով դիստրոֆիա։ Հյուծանքը սկսվում է էներգիայի ծայրահեղ պակասի հետևանքով, սպիտակուցների և կալորիաների բացակայության պատճառով, և կվաշիրոկորը հանգեցնում է լյարդի այտուցվածության և ընդլայնման, որի արդյունքում ստամոքսը ուռչում է։

Ժամանակի ընթացքում, սովամահության հետևանքով, օրգանիզմի համար ավելի ու ավելի բացասական հետևանքներ են առաջանում, թուլանում է մաշկի պաշտպանիչ գործառույթը, իմունային համակարգը թուլանում է, բորբոքումները տարածվում են։ Օրգանիզմը ուղեղի ապահովման համար վերամշակում է սրտի մկանները և այլ կենսական օրգաններ, որոնք մեծ մասամբ բաղկացած են սպիտակուցներից։ Որոշ ժամանակ անց մարդուց մնում են միայն մաշկն ու ոսկորները[6]։

Երկարատև քաղցածության վերջին փուլը մահն է։ Պատճառը սրտի կաթվածը կամ առիթմիան են՝ հյուսվածքների ծայրահեղ վատթարացման հետևանքով, ինչպես նաև էլեկտրոլիտների լուրջ անհավասարակշռության պատճառով[7]։

Օրգանիզմը, որը չի կարողացել վերամշակել իր մեխանիզմը նոր նյութափոխանակությանը, կարող է դադարեցնել իր գոյությունը քաղցածության երկու շաբաթից հետո։ Մարդը մահանում է, երբ օրգանները դադարում են գործել։ Սովորաբար առաջինը հանձնվում է սիրտը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The starvelings // The Economist. — 2008-01-24. — ISSN 0013-0613.
  2. «Переваривание и усвоение пищи». truehealth.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Голод (чувство голода)» (ռուսերեն). medbiol.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «Кто-то может расписать стадии голодной смерти?». thequestion.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «Как будет работать ваш организм, если вы будете голодать • Фактрум» (ռուսերեն). Фактрум. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 Администратор. «Реакция организма на голод» (ռուսերեն). combucha.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. «Как голодание сказывается на организме - Журнал Здоровье». Журнал Здоровье (ռուսերեն). 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]