Սոկրատիս Գիոլիասի սպանություն
Սոկրատիս Գիոլիասի սպանություն | |
---|---|
Տեսակ | մարդ |
Տեղադրանք | Աթենք |
Տարեթիվ | հուլիսի 19, 2010 |
Սոկրատիս Գիոլիասի սպանություն, տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 19-ին։ Լրագրողին գնդակահարել են սեփական տան շեմին[1]։
Գիոլիասի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոկրատիս Գիոլիասը (հուն․՝ Σωκράτης Γκιόλιας, 1973 թվականի փետրվարի 13-ից 2010 թվականի հուլիսի 19), հույն լրագրող էր, Աթենքի Thema 98.9 FM ռադիոկայաններից մեկի տնօրենը, «Տրոկտիկո» բլոգի` օրական 6 միլիոն դիտում ունեցող անկախ լրատվամիջոցի հիմնադիրը[2]։
Սոկրատիս Գիոլիասը լրագրողական մի քանի աղմկահարույց հետաքննությունների հեղինակ է։ «Տրոկտիկո»-ի կայքում բազմաթիվ փաստաթղթեր են տեղադրվել, որոնք ապացուցել են բազմաթիվ հույն քաղաքական գործիչների և կառավարիչների կոռումպացվածությունը։ Երկար ժամանակ համագործակցել է բավականին վիճելի մեկ այլ հույն լրագրողի` Մակիս Տրիանտաֆիլոպուլոսի հետ[3]։
Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոկրատիս Գիոլիասի սպանությունը վերջին 20 տարվա ընթացքում Հունաստանում լրագրողի առաջին կանխամտածված սպանությունն է[4]։ Գիոլիասի ուղղությամբ արձակվել է 16 փամփուշտ։ Անհայտ անձինք փախուստի են դիմել առևանգված ավտոմեքենայով, որն ավելի ուշ հայտնաբերվել է այրված` Աթենքի արվարձանում գտնվող Գիոլիասի տնից 1,5 կմ հեռավորության վրա[5]։
Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսի 20-ին Հունաստանի ոստիկանությունը հայտարարել էր, որ հանցագործության մեջ կասկածում է ահաբեկչական կազմակերպություններին։ Բալիստիկական փորձաքննությունը պարզել է, որ զենքը, որից գնդակահարել են լրագրողին, նախապես արդեն կապված է եղել Հեղափոխականների աղանդի հունական ձախ կազմակերպության գործունեության հետ[6][7]։ Հետաքննությամբ զբաղվում է ահաբեկչության դեմ պայքարի բաժինը[3]։
Հետագա սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսի 28-ին Հեղափոխականների աղանդը իշխանություններին սպառնացել էր ահաբեկչություններով՝ խոստանալով «երկիրը վերածել ռազմական գործողությունների գոտու»։ Ահաբեկիչներն իրենց հարձակումների համար որպես թիրախ են ընտրել ոստիկանության և ուղղիչ հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաև` գործարարներին ու լրագրողներին։ Սպանությունների հետ մեկտեղ «Հեղափոխականների աղանդի» անդամները խոստացել են հրկիզումներ, պայթյուններ և փողոցային անկարգություններ կազմակերպել։ Ծայրահեղականներն իրենց սպառնալիքներն հաստատել են իրենց զինանոցի լուսանկարներով[8]։ Օգոստոսի 1-ին Հեղափոխականների աղանդի անդամներն առաջին անգամ սպառնալիքներ են հնչեցրել ոչ միայն իշխանությունների, այլև Հունաստանում հանգստացող զբոսաշրջիկների հասցեին[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Journalist Sokratis Giolias gunned down in Greece — BBC
- ↑ (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Застрелили известного греческого журналиста — ana-mpa(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 Scant clues in terror-linked murder of journalist
- ↑ Greek journalist shot dead in Athens — Reuters
- ↑ Journalist shot to death
- ↑ Greek journalist investigating corruption shot dead at his home — The Independent
- ↑ Греческие ультралевые взяли на себя убийство журналиста(չաշխատող հղում)
- ↑ Греческая радикальная группировка пригрозила массовыми терактами(չաշխատող հղում)
- ↑ Greece will be a war zone, Sect of Revolutionaries warns tourists: «Tourists should learn that Greece is no longer a safe haven of capitalism… Our guns are full and they are ready to speak… We are at war with your democracy»
|