Jump to content

Սնանկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնանկություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձի փաստացի անկարողությունը մարելու բոլոր պարտատերերի պարտքերը։ Սնականության հետ կապված հարաբերությունները նախկինում կարգավորվում էին «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքով, իսկ ներկայումս գործում է «Սնանկության մասին» Հայաստանի 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-51-Ն օրենքը։ Օրենքն ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ից[1]։

Անվճարունակությունը կանխորոշված է հենց շուկայական հարաբերությունների բնույթով, որը մշտապես կապված է ձեռնարկատիրական գործունեության վերջնական արդյունքների ստացման անորուշության կամ ներդրված գումարը կորցնելու ռիսկի հետ։

Սնանկությունը լինում է երկու տեսակ՝ կամավոր՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) և հարկադրված (պարտատիրոջ պահանջով), եթե պարտապանն անվճարունակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սնանկության մասին» ՀՀ օրենք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնանկություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 439