Սխրանք հանուն կյանքի (հուշահամալիր)
Սխրանք հանուն կյանքի | |
---|---|
«Սխրանք հանուն կյանքի» հուշահամալիրը Սոչիում | |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սոչի |
Սխրանք հանուն կյանքի (ռուս.՝ Подвиг во имя жизни), Սոչի քաղաքի հիվանդանոցի բժշկական անձնակազմին նվիրված ճարտարապետական հուշահամալիր, որը 1941-1945 թվականների Հայրենական պատերազմի ընթացքում ավելի քան կես միլիոն վիրավորների է ոտքի կանգնեցրել։ Գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանում՝ Կուրորտային պողոտայի սկզբում, «Ռիվիերա» այգու հիմնական մուտքի հարևանությամբ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը սկսել են կառուցել 1974 թվականին, թեև այն բացվել է ավելի քան 20 տարի անց`1995 թվականի մայիսի 8-ին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանն իրենից ներկայացնում է պողպատե կամար, որի ներքևի մասում բժիշկների, բուժքույրերի և վիրավորների մարմարե և գրանիտե ֆիգուրներ են։ Հիվանդանոցներում մահացած զինվորների Հին գերեզմանատան հուղարկավորության տեղում այլ հեղինակներ կառուցել են Զավոկզալնի հուշահամալիրը[2]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի հեղինակներն են մոսկվացի քանդակագործ Դանիիլ Ռյաբիչևը և Սոչիից ճարտարապետ Յուրի Լվովը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Памятник «Подвиг во имя жизни», Память самоотверженному труду Сочинских медиков(չաշխատող հղում)
- ↑ «Памятник «Подвиг во имя жизни» до сих пор ожидает своего завершения». Архитектура Сочи (ռուսերեն). 2012 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.