Սխրանք հանուն կյանքի (հուշահամալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սխրանք հանուն կյանքի
«Սխրանք հանուն կյանքի» հուշահամալիրը Սոչիում
Քարտեզ
Քարտեզ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍոչի

Սխրանք հանուն կյանքի (ռուս.՝ Подвиг во имя жизни), Սոչի քաղաքի հիվանդանոցի բժշկական անձնակազմին նվիրված ճարտարապետական հուշահամալիր, որը 1941-1945 թվականների Հայրենական պատերազմի ընթացքում ավելի քան կես միլիոն վիրավորների է ոտքի կանգնեցրել։ Գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանում՝ Կուրորտային պողոտայի սկզբում, «Ռիվիերա» այգու հիմնական մուտքի հարևանությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը սկսել են կառուցել 1974 թվականին, թեև այն բացվել է ավելի քան 20 տարի անց`1995 թվականի մայիսի 8-ին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանն իրենից ներկայացնում է պողպատե կամար, որի ներքևի մասում բժիշկների, բուժքույրերի և վիրավորների մարմարե և գրանիտե ֆիգուրներ են։ Հիվանդանոցներում մահացած զինվորների Հին գերեզմանատան հուղարկավորության տեղում այլ հեղինակներ կառուցել են Զավոկզալնի հուշահամալիրը[2]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակներն են մոսկվացի քանդակագործ Դանիիլ Ռյաբիչևը և Սոչիից ճարտարապետ Յուրի Լվովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятник «Подвиг во имя жизни», Память самоотверженному труду Сочинских медиков(չաշխատող հղում)
  2. «Памятник «Подвиг во имя жизни» до сих пор ожидает своего завершения». Архитектура Сочи (ռուսերեն). 2012 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.