Սիրո իրավունք (ֆիլմ)
Արտաքին տեսք
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Ռեժիսոր | Anatoli Slesarenko? |
Օպերատոր | Aleksandr Pishchikov? |
Երաժշտություն | Anatoli Slesarenko? |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 83 րոպե |
«Սիրո իրավունք» (ռուս.՝ «Право на любовь»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Սլեսարենկոն[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա ֆիլմ է հեղափոխության և սիրո մասին։ - Անատոլի Սլեսարենկո, ռեժիսոր[2]
|
Նույն կնոջ հանդեպ սերը, հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը բաժանում է երկու հայրենակիցների՝ Հեռավոր Արևելքում ապրող ուկրաինացի վերաբնակների, որոնք հայտնվում են բարիկադներ տարբեր կողմերում։ Այդ տարիների իրադարձությունները հիշում է միստր Գիրսը, որը հաջողակ ամերիկացի գործարար է և նախկինում ունեցել է Յակով ազգանունը, որը իրադարձություններից շատ տարիներ անց որոշել է վերադառնալ, որպեսզի թաղվի Ռուսաստանում՝ կարծելով, որ ինքը «սիրո իրավունք» ունի հայրենի հողի նկատմամբ։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերերում
- Անդրեյ Պոդդուբենսկի – Ստեպան Կամիշին
- Իրինա Շևչուկ – Խրիստինա
- Բոգդան Ստուպկա – Յակով
Մյուս դերերում
- Կոնստանտին Ստեպանկով – Վասիլի Կամիշին
- Վալենտին Բելոխվոստիկ – Զադորնով
- Ֆեոդոր Պանասենկո – Պյոտր
- Դմիտրի Կապկա – Կուրսկի
- Լեոնիդ Սլիսարենկո – Համր
- Ալեքսանդր Գայ – Դմիտրի Կովալ
- Լյուդմիլա Ալֆիմովա – Մարֆա, վերաբնակիչ Վիշենկի գյուղից
- Նատալյա Գեբդովսկայան – Յակովի մայրը
- Նեոնիլա Գնեպովսկյա – Խրիստինայի մայրը
- Նիկոլայ Յուդին – քահանա
- Օսիպ Նայդուկ – էպիզոդ
- Օլգա Պետրենկո – էպիզոդ
- Գենադի Բոլոտով – էպիզոդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սիրո իրավունք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ Soviet Film, 1977
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Право на любовь // За дело Ленина, № 14, 1979. — стр. 4
- Право на любовь // Мастерство в фильме: сборник статей об украинском кино в 1976—1980 гг. — Киев: Мыстецтво, 1982. — 245 с. — стр. 223
- Право на любовь // Советские художественные фильмы: 1976—1977 / Мария Павлова. — Москва: Нива России, 1995. — стр. 267
- Право на любовь Արխիվացված 2020-07-05 Wayback Machine // Минкультуры России
|