Սերգեյ Ռումաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ռումաս
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Military Financial and Economic Institute? (1990) և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր պետական ​​կառավարման ակադեմիա (1995)
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1969(1969-12-01) (54 տարեկան)
Ծննդավայր Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Սերգեյ Նիկոլաևիչ Ռումաս (բելառուս․՝ Сяргей Мікалаевіч Румас, դեկտեմբերի 1, 1969(1969-12-01), Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսի պետական գործիչ, տնտեսագետ։ Բելառուսի վարչապետ 2018 թվականի օգոստոսի 18-ից[1] մինչև 2020 թվականի հունիսի 3-ը[2]։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գոմելում։ Հայրը՝ Նիկոլայ Ֆիլիպովիչ Ռումասը, հայտնի տնտեսագետ է, 1990-ականների առաջին կեսին ֆինանսների նախարարի տեղակալ[3]։ Մայրը՝ Օլգա Լեոնտևնա Ռումաս։ 1970-ականներին ընտանիքը տեղափոխվել է Մինսկ, որտեղ Սերգեյը սովորել է թիվ 44 դպրոցում։ Զինծառայություն է անցել Հեռավոր Արևելքում[4]։ 1990 թվականին ավարտել է Յարոսլավլի Ա. Վ. Խրուլևի անվան բարձրագույն ռազմական ֆինանսական ուսումնարանը՝ զորքերի ֆինանսական ապահովում մասնագիտությամբ, 1995 թվականին՝ Բելառուսի Հանրապետության Նախարարների կաբինետի կառավարման ակադեմիան՝ արտաքին տնտեսական գործունեության կազմակերպում և կառավարում մասնագիտությամբ։ 2001 թվականին հաջողությամբ պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու թեզը, ատենախոսության թեման է՝ առևտրային բանկի ռեսուրսների կառուցվածքի օպտիմալացման ուղիները»[5]։

1992-1994 թվականներին ղեկավարել է Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի տարբեր բաժիններ՝ հաշվառման-գործառնական, վարկային, տնտեսական[6]։ Որոշ ժամանակ աշխատել է առևտրային բանկերում, 1995 թվականին գլխավորել է № 7 (514) մասնաճյուղ ԱՍԲ Բելառուսբանկը, շուտով դարձել է բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ[6]։ 2005 թվականին նշանակվել է Բելագրոմբանկի վարչության նախագահ։

2010 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ (փոխվարչապետ)[7], ղեկավարել է տնտեսական քաղաքականությունը։ 2011 թվականի ֆինանսական ճգնաժամից առաջ, ընթացքում և հետո բազմիցս հանդես է եկել շուկայական հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջարկություններով, սակայն դրանք միշտ չէ, որ իրականացվել են գործնականում։ Ակտիվ բանավեճ Է վարել Սերգեյ Տկաչովի, Ալեքսանդր Լուկաշենկոյի տնտեսական հարցերով օգնականի հետ[8]։ Այդ ընթացքում քննադատել է Ազգային բանկի գործունեությունը[4]։ 2011 թվականի աշնանը Ռումասի ղեկավարությամբ կազմվել է կառուցվածքային տնտեսական բարեփոխումների նախագիծ, որը քննադատել է Ալեքսանդր Լուկաշենկոն[9]։ Նրա խոսքով՝ «Շուտով մենք իսկապես գնալու ենք խանութներ, ինչպես թանգարաններ։ Մենք չենք լինելու, բայց բնակչության մեծ մասը գալու է այնտեղ՝ Մյասնիկովիչ-Ռումասի շուկայական տնտեսությանը նայելու համար»[10]։

2012 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության Զարգացման բանկի վարչության նախագահ։ Մեկնաբանելով այդ նշանակումը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռումասի տեղափոխությունը համարել է հսկայական կորուստ կառավարության համար»[11]։ 2013 թվականի ապրիլի 25-ին Ռումասը, որպես զարգացման բանկի վարչության նախագահ, դարձել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչը և օժտված է եղել հիմնական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Բելառուսի Հանրապետության գործունեության հարցերով փոխվարչապետի լիազորություններով[12]։ Նրա ղեկավարությամբ զարգացման բանկը զբաղվել է ներքին արդյունաբերության և ենթակառուցվածքների ներդրումներով[13], օտարերկրյա վարկերի ներգրավմամբ[14][15], արտահանման աջակցությամբ[16] և ձեռնարկատիրությամբ[17]։ 2013 թվականին մասնակցել է Բելառուսի և Ուրալկալիայի միջև հակամարտության կարգավորմանը[18]։ Հանդիսանում է խորհրդատվական խորհուրդների անդամ. 2012 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոն Ռումասին դարձրել է արտահանման զարգացման խորհրդի անդամ[19], 2017 թվականին՝ ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ[20]։

2011 թվականին դարձել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Աշխատանքի ընթացքում հանդես է եկել ֆինանսատնտեսական ամսագրերում մի շարք հոդվածներով, 2016 թվականին հրատարակել է Զարգացման բանկեր. նոր դերը 21-րդ դարում մենագրությունը՝ Մ. Կովալևի հետ համատեղ։

2014 թվականին Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը Ռումասին պարգևատրել է Բելառուսի բանկային համակարգի պատվավոր աշխատող կրծքանշանով[21]։ 2015 թվականին Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Սուրիկովը Ռումասին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախապատրաստմանը ակտիվ մասնակցության համար[22]։

Սերգեյ Ռումաս և Դմիտրի Մեդվեդև, 2018 թվականի սեպտեմբերի 21

2018 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության նոր վարչապետ՝ փոխարինելով Անդրեյ Կոբյակովին[23]։ Ընդ որում, նախագահի հրամանագրում նշվում է Ներկայացուցիչների պալատում Ռումասի հետագա հաստատման անհրաժեշտության մասին, թեև Սահմանադրությունը, ընդհակառակը, պահանջում է նախ հաստատել թեկնածությունը խորհրդարանում, որից հետո նախագահը կարող է նշանակել վարչապետ[24][25][26]։ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվեց պաշտոնում[27]։

2020 թվականի հունիսի 3-ին Ռումասի կառավարությունը հրաժարական է տվել[2]։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հանդես է եկել պետական ձեռնարկությունների ավելի ակտիվ սեփականաշնորհման և մեծ ծավալներով օտարերկրյա ներդրումներ ներգրավելու օգտին[9]։ Դեմ է արտահայտվել տնտեսության վնասաբեր բնագավառների արտոնյալ վարկավորմանը[3]։ Պաշտոնյաներին անվանել է օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևորագույն խոչընդոտ[4]։ 2016 թվականին պաշտպանել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը[28]։ 2017 թվականին, մեկնաբանելով կրիպտոարժույթի տարածումը, համաձայնել է նրանց վճարումների հարմարավետությանը, սակայն նրանց ներդրումային ներուժը համեմատել է ֆինանսական բուրգերի հետ[29]։ 2019 թվականին եղել է առաջին պաշտոնյաներից մեկը, որը  անարդյունավետ պետական հատվածի խնդիրը բարձրաձայնել է որպես երկրի տնտեսության առանցքային խնդիր[30] և հայտարարել խնդրահարույց պետական ձեռնարկությունների համակարգային պետական աջակցության դադարեցման անհրաժեշտության մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս որդի։ Կնոջ հետ ծանոթ է մանկությունից (սովորել են մի դպրոցում)[31]։

Զբաղվում է որսով[32], ձկնորսությամբ, ֆուտբոլով[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2014 թվականի դեկտեմբերի 19, Ռուսաստան)՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի պատրաստմանը ակտիվ մասնակցության համար[33]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Банки развития: новая роль в XXI веке: монография / М. М. Ковалев, С. Н. Румас. — Минск : Издательский центр БГУ, 2016. — 151 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Премьером Белоруссии назначен Сергей Румас» (ռուսերեն). pravo.by. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  2. 2,0 2,1 «Лукашенко принял решение об отставке действующего состава правительства» (ռուսերեն). БелТА. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ирина КОЗЛИК, Анна РЫБЧИНСКАЯ | Сайт «Комсомольской правды» (2018 թ․ օգոստոսի 18). «Кто такой Сергей Румас? Банкир, либерал, футбольный болельщик, охотник, многодетный отец» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Кто вы, господин Румас? - Салідарнасць» (ռուսերեն). Салідарнасць. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  5. С. Н. (род 1969) Румас (2001). «Пути оптимизации структуры ресурсов коммерческого банка: Автореф. дис. на соиск. учен. степ. канд. экон. наук: 08.00.10 / Румас Сергей Николаевич. - Мн., 2001. - 20 с.» (ռուսերեն). e-catalog.nlb.by. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 «Сергей Румас | НОВОСТИ | TUT.BY» (ռուսերեն). news.tut.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  7. Korrespondent.net. «Лукашенко назначил нового премьер-министра Беларуси» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Сергей Румас больше не вице-премьер Беларуси» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  9. 9,0 9,1 Дмитрий ЗАЯЦ (2012 թ․ օգոստոսի 1). «Кто придет на место Румаса?». naviny.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  10. «Лукашенко предлагает правительству пожить в тех условиях, в которых оказалось население». naviny.by. 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  11. «Лукашенко: назначение Румаса в Банк развития — колоссальная потеря для правительства». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  12. «Лукашенко вернул Румаса в Совмин». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  13. «Румас потратил 9 трлн. рублей на госпрограммы и мероприятия». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  14. «Банк развития Беларуси получит кредит в 15 млн. евро от итальянского «Банка Интеза»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  15. «Банк развития получит от фонда из ОАЭ 25 млн долларов долгосрочных кредитов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  16. «Банк развития Беларуси выделил 70 млн долларов на экспорт в Африку». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  17. «Румас: Банк развития предоставил реальный доступ к «длинным» деньгам всем предприятиям». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  18. «Калийный вопрос будут решать под надзором главы КГБ, Виктора Лукашенко и Румаса». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  19. «В Беларуси создан консультативный совет по развитию экспорта». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  20. «Лукашенко обновил Совет по развитию предпринимательства. Что изменится?». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  21. «Председатель Правления Банка развития С.Н.Румас награжден нагрудным знаком "Почетный работник банковской системы Беларуси"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  22. «Румасу от работы над интеграционными проектами остались приятные воспоминания и орден». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  23. «Президент сменил правительство. Новым премьер-министром назначен Сергей Румас». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  24. Прэм’ера Румаса прызначылі, не спытаўшы згоды дэпутатаў. Гэта законна?
  25. Конституция Республики Беларусь Արխիվացված 2021-08-11 Wayback Machine. Статья 84. «Президент Республики Беларусь <...> 6) с согласия Палаты представителей назначает на должность Премьер-министра»; Статья 106. <...> «Премьер-министр назначается Президентом Республики Беларусь с согласия Палаты представителей. Решение по этому вопросу принимается Палатой представителей не позднее чем в двухнедельный срок со дня внесения предложения по кандидатуре Премьер-министра».
  26. «В. Рубінчык. КАТЛЕТЫ & МУХІ (83) / Котлеты и Мухи (83)». Belisrael. Народны iзраільска-беларускi сайт / אתר ישראלי בלארוסי עממי (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «Белорусские депутаты одобрили назначение Румаса премьер-министром». ՌԻԱ Նովոստի. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  28. «Румас согласен с предложенным Лукашенко вариантом повышения пенсионного возраста». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  29. Румас: Криптовалюты — это модернизированная МММ
  30. «Румас ополчился против неэффективного госсектора: Многие рассчитывают только на бюджет» (ռուսերեն). TUT.BY. 2019 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  31. «Не тунеядки и не домохозяйки. Где трудятся жены крупных чиновников». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  32. Сергей Румас: В Африке поохотился на антилоп, стреляю гусей
  33. Указ Президента Российской Федерации от 19 декабря 2014 года № 789 «О награждении орденом Дружбы иностранных граждан»