Սերբական Հանրապետության բնակչություն
Սերբական Հանրապետության բնակչությունը հիմնականում կազմում են սերբերը։ Նրանցից բացի Հանրապետությունում բնակվում են բոսնիական մուսուլմաններ, խորվաթներ և այլք։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբական Հանրպապետության բնակչության բնական և մեխանիկական աճը[1] | |||||||||
Թվական | Բնակչություն[2][3] | Ծնունդներ[4][5] | Մահեր[4] | Բնական
աճ |
Միգրացիայի
սալդո | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1991 | 1 569 332 | ||||||||
1996 | 1 193 656 | 12 263 | 10 931 | 1 332 | -69 | ||||
1997 | 1 194 919 | 13 757 | 11 755 | 2 002 | -92 | ||||
1998 | 1 196 829 | 13 527 | 12 469 | 1 058 | -801 | ||||
1999 | 1 197 086 | 14 500 | 12 529 | 1 971 | -2 662 | ||||
2000 | 1 196 395 | 14 191 | 13 370 | 821 | -1 917 | ||||
2001 | 1 195 299 | 13 699 | 13 434 | 265 | -1 386 | ||||
2002 | 1 194 178 | 12 336 | 12 980 | -644 | -912 | ||||
2003 | 1 192 622 | 10 537 | 12 988 | -2 451 | 355 | ||||
2004 | 1 190 526 | 10 628 | 13 082 | -2 454 | -132 | ||||
2005 | 1 187 940 | 10 322 | 13 802 | -3 480 | 685 | ||||
2006 | 1 185 145 | 10 524 | 13 232 | -2 708 | -220 | ||||
2007 | 1 182 217 | 10 110 | 14 146 | -4 036 | 1 536 | ||||
2008 | 1 179 717 | 10 198 | 13 501 | -3 303 | 1 581 | ||||
2009 | 1 177 995 | 10 603 | 13 775 | -3 172 | 1 596 | ||||
2010 | 1 176 419 | 10 147 | 13 517 | -3 370 | 1 371 | ||||
2011 | 1 174 420 | 9 561 | 13 658 | -4 097 | 2 808 | ||||
2012 | 1 173 131 | 9 978 | 13 796 | -3 818 | 1 866 | ||||
2013 | 1 171 179 | 9 510 | 13 978 | -4 468 | 371 | ||||
2014 | 1 167 082 | 9 335 | 14 409 | -5 074 | 156 | ||||
2015 | 1 162 164 | 9 357 | 15 059 | -5 702 | 1 054 | ||||
2016 | 1 157 516 | 9 452 | 13 970 | -4 518 | 825 | ||||
2017[6] | 1 153 017 | 9 339 | 14 663 | - 5 324 |
2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 1 176 419 մարդ[7]։ Այդպիսով, Հանրապետության բնակչության թիվը 2009 թվականի ցուցանիշի հետ համեմատած նվազել է 1 576-ով։ Բնակչության կրճատման հիմնական պատճառներից մեկը բացասական բնական աճն է։ Նորածինների թիվը կրճատվել է 4,3 %-ով։ Առաջին երեխան ծննդաբերող մոր միջին տարիքը կազմել է 25,9 տարեկան։ Ծննդաբերող կանանց միջին տարիքը մեծացել է 1 տարով և կազմել է 27,7 տարեկան, սակայն շրջանի երկրների միջև համարվում է ամենացածրը։ Երեխաների 85 %-ը ծնվում են գրանցված ամուսնությունում։ Մանկական մահը կազմում է 1000-ից 4։ Շրջանի երկրների միջև այդ ցուցանիշն ավելի փոքր է միայն Սլովենիայում[7]։
Մահացությունը 2009 թվականի համեմատությամբ փոքրացել է 1,9%-ով։ Կյանքի միջին տևողությունը կազմում է 72,1 տարեկան։ Միջինում կանայնք ապրում են 5 տարի ավելի երկար, քան տղամարդիկ[7]։
2007 թվականին նվազել է գրանցված ամուսնությունների թիվը։ 2010 թվականին ամենատարեց փեսան եղել է 90-ամյա մի տղամարդ, իսկ հարսը՝ 85-ամյա մի կին։ Ամուսնացող կանանց միջին տարիքը կազմում է 27,4 տարեկան, առաջին ամուսնության տարիքը՝ 25,9 տարեկան։ Ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 31 տարեկան, իսկ առաջին ամուսնության տարիքը՝ 29,2 տարեկան[7]։
Սերբական Հանրապետության ժողովրդագրության զգալի գործոնն է համարվում միգրացիան։ Ներքին միգրացիայի կեսը կազմում են Սերբական Հանրապետության և Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության միջև տեղափոխումները։ Ներգաղթի 1/3 մասը կազմում են Հանրապետության համայնքների միջև տեղափոխումները[7]։ Գաղթում են հիմնականում 20-29 տարեկան բնակիչները։ Գաղթողների մեծ մասը կազմում են կանայք[7]։
Ազգային և կրոնային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Սերբական Հանրապետության ազգային կազմը հետևյալն է եղել[8]՝
- Բնակչության 82,95 % (970 857 մարդ) - սերբեր
- Բնակչության 12,69 % (148 477 մարդ) - բոսնիակներ
- Բնակչության 2,27 % (26 509 մարդ) - խորվաթներ
2013 թվականի տվյալների համաձայն՝ Հանրապետության կրոնային կազմը հետևյալն է եղել[8]՝
- ուղղափառներ - 969 315 մարդ
- մուսուլմաններ - 149 435 մարդ
- կաթոլիկներ - 25 763 մարդ
Կյանքի տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-ից 2016 թվականներին կյանքի միջին տևողությունը երկարել է 6,38 %-ով, կամ 4,63 տարեկանով։ Ցուցանիշն ավելի շատ մեծացել է տղամարդկանց մոտ՝ 6,5 %-ով։ 2016 թվականի կանանց կյանքի միջին տևողությունը անցել է 80 տարեկանը[9]։
Թվական | Երկու
սեռ |
Տղամարդիկ | Կանայք |
---|---|---|---|
1998 | 72.61 | 69.86 | 75.37 |
1999 | 72.87 | 70.05 | 75.69 |
2000 | 72.52 | 69.63 | 75.44 |
2001 | 73.00 | 69.89 | 76.15 |
2002 | 73.30 | 70.54 | 76.06 |
2003 | 73.80 | 71.19 | 76.40 |
2004 | 74.14 | 71.55 | 76.70 |
2005 | 73.87 | 71.05 | 76.69 |
2006 | 74.64 | 71.82 | 77.45 |
2007 | 74.43 | 71.67 | 77.21 |
2008 | 75.21 | 72.21 | 78.23 |
2009 | 75.32 | 72.62 | 78.02 |
2010 | 75.88 | 73.22 | 78.52 |
2011 | 76.18 | 73.42 | 78.96 |
2012 | 76.50 | 73.67 | 79.35 |
2013 | 76.42 | 73.50 | 79.36 |
2014 | 76.41 | 73.76 | 79.06 |
2015 | 76.19 | 73.60 | 78.78 |
2016 | 77.24 | 74.40 | 80.10 |
Կրթության մակարդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթության մակարդակը հիմնականում շատ բարձր չէ։ 2013 թվականին ըստ Սերբական Հանրապետության իշխանության տվյալների ընդամենը 87 036 մարդ է ունեցել բարձրագույն կրթություն[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Рођени и умрли у Републици Српској, 2016».
- ↑ Официальный сайт Республиканского статистического управления Республики Сербской. «Оценка населения, 1996-2016 годы. (За период с 1996 по 2015 год был проведен пересмотр оценок численности населения.)».
- ↑ «Оценка численности жителей Республики Сербской».
- ↑ 4,0 4,1 «STATISTICAL YEBBOOK 2016».
- ↑ «Рођени и умрли у Републици Српској, 2017».
- ↑ «Оценки численности населения, 2013-2017 годы» (PDF).
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Статистика РС за 2011 год» (PDF) (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Республика Сербская опубликовала результаты переписи населения». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Сокращенные (приблизительные) таблицы смертности, 1998-2016 годы».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Demografska slika Republike Srpske - stanje i perspektive» (PDF) (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.