Սեդան (թափք)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Mercedes_E_200_CDI_BlueEFFICIENCY_Avantgarde_%28W212%29_front-1_20100621.jpg/250px-Mercedes_E_200_CDI_BlueEFFICIENCY_Avantgarde_%28W212%29_front-1_20100621.jpg)
Սեդան, թեթև մարդատար ավտոմեքենաների թափքի առավել տարածված տեսակներից, որն ունենում է եռածավալ թափք՝ 4 կողային դռներով, սրահից առանձնացված և սեփական «տանիք» ունեցող բեռնախցիկով։ Սեդանների բեռնախցիկը երկար է հետչբեքներինից։ Ժամանակակից սեդանների բեռնախցիկն ավելի կարճ է կապոտից. դրանք անվանում են նոտչբեք (անգլ.՝ notchback), առանց ապակիների կենտրոնական հենակի սեդանը` սեդան հարդ-թոփ, իսկ երկդռնանին՝ թուդոր (անգլ.` two doors-ից)։ Այն սեդանը, որի տանիքը սլացիկ իջնում է ներքև, անվանում են ֆասթբեք (անգլ.` fastback)։
Արտաքին սոլիդ տեսքի համար սեդանները բավականին տարածված են գործունյա մարդկանց շրջանում։ Այն հիմնականում քաղաքային ավտոմեքենա է։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեդան (թափք) կատեգորիայում։ |