Jump to content

Սարգիս Սյունգյուճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Սյունգյուճյան
Ի ծնեՍարգիս Սյունգյուճյան
Ծնվել է1870 թվականի օգոստոսի 15
ԾննդավայրԿ.Պոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915 թվական
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
Այլ անուններՍարգիս Սուին
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿ. Պոլ­սի պատ­րի­ար­քա­րա­ն
Պաշտոնքարտուղար

Սարգիս Սյունգյուճյան (1870, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականի օգոստոսի 15-ին, Կոստանդնուպոլսում։ Մասնագիտությամբ եղել է գանգաբան և դիմագետ։ 1900-ական թվականներին տպագրվել է Վառնայի «Իրաւունք» և Կ. Պոլսի «Ժա­մա­նակ» թերթերում։ Կրել է Ս. Ս., Սուին Ս., Սարգիս Սուին, Սուին Սարգիս, *** ծած­կա­նուն­նե­րը։ Կարևոր պաշտոններ է վարել Կ. Պոլսի պատրիարքարանում, այդ թվում՝ պատրիարքարանի քարտուղարությունը, ընտրվել Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։ 1909 թվականի Կիլիկիայի կոտորածներից հետո այցելել է աղետի վայրերը և Կ. Պոլսում կազմակերպել վերապրած որբերի ու այրիների օժանդակության աշխատանքը՝ պատրիարքարանի ծիրի մեջ։

Սպանվել է 1915 թվականին՝ 45 տարեկանում։

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օտեան Երուանդ, Մեր երեսփոխանները, Մեր Ազգային ժողովը, Երեւան, 1999։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։