Jump to content

Սավոյ թատրոն (Մոնմուտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավոյ թատրոն
Տեսակկինոթատրոն և թատրոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրըMonmouth?
Հիմնադրման ամսաթիվ1928
Կայքmonmouth-savoy.co.uk
 Savoy Theatre, Monmouth Վիքիպահեստում

Սավոյ թատրոն (Մոնմուտ) (անգլ.՝ Savoy Theatre), դրամայի և կինոյի թատրոն Չըրչ փողոցում, Մոնմուտում, Ուելսի հարավ-արևելքում։ Շենքին տրված է Մեծ Բրիտանիայի մշակութային ժառանգության կարգավիճակ, համարվում է, որ այն Ուելսում գործող հնագույն թատրոնն է։ 1928 թվականին շինությունը վերակառուցվել է, այն ունի 360 տեղ և այն ներկայումս ղեկավարվում է բարեգործական ֆոնդի կողմից[1]։ Թատրոնը մտնում է Մոնմուտի մշակութային ժառանգության ցանկի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որտեղ թատրոնն է տեղակայված, կառուցվել է նախկինում այստեղ գործող Բելլ հյուրանոցի տեղում, Մոնմուտ քաղաքի պատմական կենտրոնում։ Ի սկզբանե այն հայտնի է եղել որպես Ասամբլեայի սենյակներ (Assembly Rooms), և զվարճանքի ներկայացումներ կազմակերպելու թույլտվություն այն ստացել է 1832 թվականին։ 1850 թվականին թատրոնն աշխատել է որպես Թագավորական թատրոն J F Rogers-ի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ շենքը դարձել է եգիտպացորենի պահպանման պահեստ։ 19-րդ դարի վերջին այստեղ եղել է Սպիտակ կարապ հյուրանոցին պատկանող սահադաշտ, իսկ 1910 թվականին շենքը դարձել է Մոնմուտի առաջին «Living Picture Palace and Rinkeries» կինոթատրոնը։ 1912 թվականին այն վերանվանվել է «Պալատ», հետո կոչվել է Scala, իսկ հետո` Regent[2]: 1927 թվականին շենքը գնվել է Albany Ward թատերական խմբի կողմից և կրկին բացվել է 1928 թվականի մարտի 5-ին որպես The New Picture House: Այստեղ 1930 թվականին ցուցադրվել են առաջին «խոսող ֆիլմերը»[3][4]։ Կինոթատրոնը փակվել է 1960-ական թվականներին, ավելի ուշ այն դարձել է բինգո-սրահ, որը փակվել է 1983 թվականին և որոշ ժամանակ անց վերաբացվել է, որպեսզի ցուցադրի «կախարդական լապտերի» դիապոզիվները[5]։ Որպես կինոթատրոն շենքն աշխատում է 1990 թվականից ի վեր։

Ժամանակակից ղեկավարում և շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավոյն Ուելսում աշխատող ամենահին թատրոնն է[6]։ Այն գտնվում է Բ. Տ. Դեյվիսի ժառանգներ Մաքթագարթ ընտանիքի մասնավոր սեփականության տարածքում, ում երբևէ 19 կմ տարածք է պատկանել Հարավային Ուելսում և Անգլիայի հարավ-արևմուտքում[7]։ Թանգարանը վարձակալության է տրված Monmouth Savoy Trust բարեգործական հիմնադրամին, որի մեջ են մտնում կամավոր-էնտուզիաստներ, ովքեր աշխատում են տեղական հանրության համար։ Նրանք մեծ դեր են խաղացել 2010 թվականի թատրոնը չփակելու որոշում կայացնելու հարցում։ Թատրոնը պետական ֆինանասավորում չունի[8], դրա պահպանումը տարեկան արժենում է 50.000 ֆունտ ստերլինգ։ 2004 թվականին heritage Lottery Fund-ն օժանդակել է ներքին հարդարանքի, այդ թվում` կարմիր թավշե վարագույրների, ջահերի վերականգնման գործում։ Ըստ ընդհանուր կարծիքի` թատրոնը հիանալի ակուստիկա ունի։ Այժմ այնտեղ անց են կացվում պարբերական գիշերային կինոդիտումներ, համերգներ, բեմադրվում են դրամաներ և կատակերգություններ, ինչպես նաև` կազմակերպվում են հանրային նախաձեռնություններ և մրցույթներ։ 2012 թվականի հունվարին թատրոնը դրամաշնորհ է ստացել NatWestBank բանկից` երեխաների համար կինոակումբ հիմնելու համար, որտեղ նրանք կայցելեն դասերից հետո, ինչպես նաև` դրամաշնորհ երիտասարդների հետ դրամայի թեմայով սեմինարներ անցկացնելու համար։

Նախասրահի մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CastingCall: Savoy Theatre
  2. Keith Kissack, Monmouth and its Buildings, Logaston Press, 2003, p 142-144
  3. Keith Kissack, Monmouth and its Buildings, Logaston Press, 2003
  4. Monmouth Civic Society, Monmouth Heritage Blue Plaque Trail, n.d., p.20
  5. The Monmouth Savoy Trust: History
  6. Monmouthshire Free Press, Monmouth theatre gets £6k boost, 10 January 2012
  7. The Monmouth Savoy Trust
  8. «NatWest Community Force Project: The Monmouth Savoy Trust». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավոյ թատրոն (Մոնմուտ)» հոդվածին։