Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս
Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս | |
---|---|
«Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս» հորինվածքի նախագիծը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Նևայի ծովախորշ |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
«Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս» (ռուս.՝ «Морские ворота Санкт-Петербурга»), ճարտարապետական և քանդակագործական հորինվածքի չեղարկված[1] նախագիծ Ֆիննական ծոցի Նևայի ծովախորշում՝ Կրոնշտադտի (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) մոտ։ Գերիշխողը պետք է դառնար Անդրեաս առաքյալի 65-մետրանոց քանդակը։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես հուշարձանի տեղադրման վայր դիտարկվել է երկու տարբերակ՝ «Պավել Առաջին» ամրոցը և Ծովային ջրանցքի հարևանությամբ գտնվող արհեստական կղզին[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի նախատեսվող բարձրությունը 65 մետր էր, իսկ այն բլրի բարձրությունը, որի վրա պետք է կանգնած լիներ հուշարձանը՝ 50-55 մետր, այսինքն՝ շինության ընդհանուր բարձրությունը պետք է գերազանցեր 100 մետրը։ Ճարտարապետաքանդակագործական հորինվածքի հեղինակներն էին քանդակագործ Ալբերտ Չարկինը, ճարտարապետներ Ալեքսանդր Սայկովը և Վադիմ Մեդնիկովը։ Հուշարձանը պետք է պատկերեր Անդրեաս առաքյալին՝ դեպի երկինք բարձրացրած ձեռքերով, որը պետք է կանգնած լիներ բրգաձև պատվանդանի վրա։ Շինության ներսում նախատեսվում էր տեղակայել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի թանգարանը[3]։
Շինարարության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականի հունիսի 26-ին ճարտարապետաքանդակագործական հորինվածքի հայեցակարգը հաստատվեց Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինական խորհրդի կողմից[3]։
- 2015 թվականին հորինվածքի կառուցման գաղափարից հրաժարվեցին, քանի որ ծրագիրը հակասում էր պահպանական օրենսդրությանը. Անդրեաս առաքյալի գրեթե 70-մետրանոց արձանը կարող էր լրջորեն խաթարել Կրոնշտադտի պատմական համայնապատկերը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гигантский монумент Андрея Первозванного не вписался в пейзаж и закон // БалтИнфо.ru. — 23 апреля 2015
- ↑ В Финском заливе появится 70-метровый монумент Андрея Первозванного // Карповка.нет. — 26 июня 2009
- ↑ 3,0 3,1 Около Кронштадта появится 70-метровая фигура Андрея Первозванного(չաշխատող հղում) // Мой район. — 26 июня 2009
- ↑ Петербург отказался от 120-метрового Андрея Первозванного // Комсомольская правда. — 23 апреля 2015