Սան Ֆեռնանդոյի ամրոց (Բերգա)
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Բերգա |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 11-րդ դար |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Castell de Sant Ferran (Berga) Վիքիպահեստում |
Սան Ֆեռնանդոյի ամրոց (իսպ.՝ Castillo de San Fernando) կամ Սան Ֆեռանի ամրոց (կատ.՝ Castell de Sant Ferran), պաշտպանական կառույց Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի Բարսելոնա պրովինցիայի Բերգա քաղաքում՝ Կերալտ լեռան ստորոտին։ Ներառված է Կատալոնիայի ճարտարապետական ժառանգության կադաստրում և պահպանվում է որպես մշակութային հուշարձան, որ արժեքավոր է ազգային տեսակետից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերգայի ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է այն տարածքում, որը մ.թ. 2-րդ դարի հռոմեացի ժամանակագիրները կոչել են castrum vergium. դա իբերների պաշտպանական համակարգ է, ովքեր ապրել են այդ տարածաշրջանում։ Այդ ռազմական կառույցի պաշտպանության ներքո սկսել է տարածվել բնակավայր, որը հետագայում վերածվել է Բերգա քաղաքի, որն էլ իր հերթին նպաստել է ամրոցի ընդարձակմանն ու նրա նշանակության մեծացմանը։ Ամրոցի վերաբերող առաջին փաստաթղթերը վերաբերում են 1095 թվականին։ 1190 թվականին ամրոցը պատկանել է Բերգա քաղաքի սենյորներին (թագավորող իշխան)։ 12-13-րդ դարերում ամրոցը զգալիորեն ընդարձակվում է։ 14-րդ դարում ամրոցի պատերը միանում են քաղաքի պարիսպներին։ Միաժամանակ կառուցվում է գոթական ոճի նոր եկեղեցի, որն ավերվել է 17-րդ դարում։ Նոր ժամանակներում ամրոցը եղել է ընդհարումների ու բախումների թատերաբեմ։ Այդ պատճառով էլ այն ստիպված են եղել վերակառուցել 18-րդ, իսկ հետո նաև 19-րդ դարերում, որովհետև Բերգա քաղաքը մասնակցել է Կառլական պատերազմներին։ Նույն դարի վերջին իսպանական բանակն ամրոցը հանձնել է մունիցիպալիտետին, իսկ վերջինս էլ 1928 թվականին այն փոխանցել է մասնավոր անձանց։ 1940 թվականին ամրոցի տարածքը վերածվել է բնակելի տարածքի։ Ավելի ուշ կառուցվել է հյուրանոց՝ փոփոխելով ամրությունների սկզբնական համակարգը։ 1988 թվականից ամրոցի տարածքը պատկանում է Բերգեդա կոմարկայի խորհրդին։ Ամրոցի ժամանակակից անունը Սան Ֆեռնանդո է[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ֆեռնանդոյի ամրոցը միջնադարյան կառույց է, որ տեղակայված է Բերգա քաղաքի հին թաղամասից վերև։ Հյուսիսային կողմից ամրոցը պաշտպանված է գետի զառիթափ ափով, հարավային կողմից՝ բարձր պարսպով։ 1928 թվականին ամրոցը վաճառվել է մասնավոր անձի։ Այդ ժամանակ այն դեռ պահպանում էր իր կառուցվածքն ու հիմնական կառույցները։ 1940 թվականին ամրոցի օրիգինալ ճարտարապետական կառուցվածքի մի մասն ավերվել է այդտեղ զբոսաշրջային կենտրոն ստեղծելու նպատակով։ Ներկայում պահպանվել են պարսպի միայն մի քանի հատվածներ, որոնք ունեն 9 մետր երկարություն, 2 մետր բարձրություն և 0,5 մետր հաստություն։ Այդ վայրը կոչվում է Bonete (ամրաշինության ամենաբարձր մասերից մեկը)։ Պատերը շինված են քիչ մշակված քարերից, բացառությամբ դուրս ցցված հատվածների, որտեղ դեռ պահպանվել են մի շարք մշակված քարեր (sillares): Վերակառուցման ժամանակ այնտեղ աշխատած բանվորները նշել են, թե իրենք տեսել են գերեզմաններ այն վայրում, որտեղ հիմա ջրավազանն է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Inventari del Patrimoni Catalá d'Arquitectura. Patrimoni.gencat (ed.). «El Castell. Registre 616» (catalán). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 28 de septiembre de 2014-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Direcció General del Patrimoni Cultural de la Generalitat de Catalunya (ed.). «El Castell». Pat.mapa: arquitectura (catalán). Վերցված է 28 de setiembre de 2014-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Generalitat de Catalunya (ed.). «Castell de San Ferran». gencat. Jaciments (catalán). Վերցված է 28 de setiembre de 2014-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի ամրոցներ․ Բերգեդայի ամրոց; castillosnet.org(չաշխատող հղում) (իսպ.)
- Միջնադարյան Կատալոնիա․ Սան Ֆեռանի ամրոց; catalunyamedieval.es (կատ.)
- Միջնադարյան Բերգա․ Սան Ֆեռանի ամրոց; murallaberga.blogspot.com (կատ.)
- Պատկերասրահ; turismeberga.cat (կատ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆեռնանդոյի ամրոց (Բերգա)» հոդվածին։ |
|