Սամաճաբլո
Արտաքին տեսք
Սամաճաբլո (վրաց.՝ სამაჩაბლო), նախկին Հարավ-Օսիական ինքնավար մարզի տարածքի ոչ պաշտոնական, վրացական անվանումը։ Անվանումը գործածության մեջ է մտնել Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի առաջարկությամբ։ Բառը կազմված է վրացական իշխանական Մաչաբելի տոհմի անվանումից, որը հավակնում էր հին աբխազական Աչբա տոհմից սերելուն։ Ուշ միջնադարում նրանք ունեցել են մեծ հողաբաժին ներկայիս Հարավային Օսիայի տարածքում։ Հիմա «Սամաճաբլո» տերմինը Վրաստանում պաշտոնապես փոխարինված է ավելի չեզոքով, այն է՝ Ցխինվալի երկրամաս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Potier, Tim (2001), Conflict in Nagorno-Karabakh, Abkhazia, and South Ossetia: A Legal Appraisal, p. 139. Martinus Nijhoff Publishers,