Սակկո-Վանցետտիի դատավարություն
Արտաքին տեսք
Սակկո-Վանցետտիի դատավարություն ծագումով իտալացի բանվոր-հեղափոխականներ Նիկոլա Սակկոյի և Բարտոլոմեո Վանցետտիի դատը ԱՄՆ-ում, որոնք մեղադրվում էին 1920 թվականի ապրիլի 15-ին Սաութ-Բրեյնթրի քաղաքի (Մասսաչուսեթսի նահանգ) կոշիկի ֆաբրիկայի գանձապահի և երկու պահակների սպանության մեջ։ Դատավարությունը սկսվել է 1920 թվականի հունիսին, Պլիմուտ քաղաքում։ 1921 թվականի հուլիսի 14-ին հատուկ ընտրված երդվյալ ատենակալների դատարանը հանցավոր ճանաչեց Սակկոյին և Վանցետտիին, և նրանք դատապարտվեցին մահապատժի։ Մերժվեցին գործի վերանայման բոլոր խնդրագրերը։ Դատարանի որոշումը ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում առաջ բերեց բողոքի լայն շարժում․ սակայն՝ ապարդյուն։ 1927 թվականի օգոստոսի 23-ին Սակկոն և Վանցետտին մահապատժի ենթարկվեցին էլեկտրական աթոռի միջոցով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակկո-Վանցետտիի դատավարություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 133)։ |