Jump to content

Սալոմեա Կրուշելնիցկայայի հուշարձան (Տերնոպոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոմեա Կրուշելնիցկայայի հուշարձան (Տերնոպոլ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումօգոստոսի 22, 2010
Երկիր Ուկրաինա
ՔաղաքՏերնոպոլ
ԲնակավայրՏերնոպոլ
 Statue of Solomiya Krushelnytska in Ternopil Վիքիպահեստում

Սալոմեա Կրուշելնիցկայայի հուշարձան (ուկրաիներեն՝ Пам'ятник Соломії Крушельницькій), ուկրաինացի հայտնի օպերային երգչուհի Սալոմեա Կրուշելնիցկայայի հիշատակին նվիրված հուշարձան Տերնոպոլ քաղաքում, որը գտնվում է համանուն բուլվարի Տարաս Շևչենկոյի անվան հրապարակում[1]։ Տեղական նշանակության մոնումենտալ արվեստի օբյեկտ է (պահպանության № 3256)[2]։

Ուկրաինացի օպերային երգչուհու հուշարձանը կանգնեցնելու գաղափարը ծնվել է 1989 թվականին։ Հետո նախատեսվել է, որ այն կկառուցվի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան Տերնոպոլի երաժշտական ուսումնարանում։ 2003 թվականին «Սալոմեա» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարտա Պոդկովիչը բարձրացրել է հուշարձանը կառուցելու հարցը։ 2004 թվականի մարտի 30-ին Տերնոպոլում տեղի է ունեցել առաջին բարեգործական համերգը՝ միջոցներ հավաքելու համար՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստներ Միրոսլավ Սկորիկի, Իգոր Պիլատյուկի, Երաժշտական ակադեմիայի նվագախմբի մասնակցությամբ։ Բացման արարողությանը, որը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 22-ին, ներկա են գտնվել օպերայի պրիմայի զարմիկը՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Միրոսլավ Սկորիկը, Տերնոպոլի քաղաքապետ Ռոման Զաստավնին, մարզային վարչակազմի նախագահ Միխայիլ Ցիմբալյուկը, նախագահ մարզային խորհրդի նախագահ Օլեքսեյ Կայդան, Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ Մարտա Պոդկովիչը[3]։ Ամեն տարի Սալոմեա Կրուշելնիցկայայի ծննդյան օրը հուշարձանի մոտ տոնական միջոցառումներ են կազմակերպվում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոր պատվանդանի վրա կանգնեցված է Սալոմեայի սլացիկ կազմվածքով բրոնզաձույլ արձանն ամբողջ հասակով, հին տարազով և գլխարկով։ Երգչուհին պատկերված է անզուսպ ձգտումով դեպի առաջ, նրա աջ ձեռքը հենված է քարացած երաժշտության պաճուճազարդ արտասովոր նախշի վրա։ Հուշարձանի բարձրությունը 3,8 մետր է, քաշը՝ 3,5 տոննա։

Կոմպոզիցիայի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ստասյուկը (Ռովնո) և եղբայրներ Անդրեյ և Վլադիմիր Սուխորսկիները, ճարտարապետը Իզաբելլա Տկաչուկը, ովքեր աշխատել են տերնոպոլցի նկարիչներ Դանիիլ Չեպիլի և Անատոլի Վոդոպյանի հետ։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • І. Дуда. Тернопіль // Тернопільський енциклопедичний словник : у 4 т. / редкол.: Г. Яворський та ін. — Тернопіль : Видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2008. — Т. 3 : П — Я. — С. 405. — ISBN 978-966-528-279-2.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]