Ռուսերեն հայհոյախոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատ (այլ կիրառումներ)

Ռուսերեն հայհոյախոսություն, որն ավելի հայտնի է որպես մատ (ռուս.՝ мат; матерщи́на / ма́терный язы́к / мáтный язы́к, մատերշչինա / մատերնի յազիկ / մատնի յազիկ), ռուսերենում և սլավոնական մի շարք այլ լեզուներում վուլգար, անպարկեշտ մի շարք բառեր և արտահայտություններ։ Եզրը ծագում է ռուսերեն մայր (мать) բառից, որը բազմաթիվ հայհոյախոսությունների պարտադիր բաղադրամաս է կազմում[1]։ Հայհոյախոսությունների օգտագործումն արգելված է հանրային բարոյականության կողմից, իսկ նման բառերը սովորաբար օգտագործվում են հասցեատիրոջը վիրավորելու, անձանց կամ երևույթներին բացասական կամ դրական երանգավորում տալու համար։

Մատ բառի ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարբերակի համաձայն՝ մատ (ռուս.՝ мат) բառի սկզբնական իմաստն է ձայն, և այն մեզ է հասել բարձր ձայնով աղաղակել (кричать благим матом) տեսքով[2] և բելառուսերենում, և ռուսերենում, սակայն այդ տեսակետի հետ համաձայն չեն Բերնեկերը և Մաքս Ֆասմերը։ Երկրորդ՝ ամենատարածված տարբերակի համաձայն՝ հին ռուսերեն մատ բառը ծագում է մայր (мать) բառից և մայրական հայհոյանք (матерная брань), հայհոյել (материться), ուղարկել մոր մոտ (посылать к матери) արտահայտության կարճ ձևն է[3]։

Բառական հիմնական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպարկեշտ եռյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն հայհոյախոսության, ինչպես նաև բազմաթիվ այլ լեզուների, հիմքն է կազմում այսպես կոչված անպարկեշտ եռյակը [4]: Ժամանակակից ռուսերենի համար բնորոշ է չեզոք գրական հոմանիշների բացակայությունը, իսկ ամենամոտիկ համարժեք եզրերը ունեն է խիստ բժշկական իմաստ (և հաճախ նաև լատիներեն ծագում)[5]։

Հայհոյախոսական այլ բառարմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս գրականագետ, գրող և հեղինակ Ալեքսեյ Պլուցեր-Սարնոն ներկայացնում է 35 բառարմատ, որոնք, ըստ անցկացրած հարցման մասնակիցների, կարելի է համարել հայհոյախոսական։ Նա վկայում է, որ հարցվածները որպես հայհոյախոսական էին դիտարկում, օրինակ լափել (жрать) և փսխել (блевать) բառերը, ինչպես նաև նշում է, որ անպարկեշտ եռյակի հետ հայհոյախոսական են համարվում հիմնականում յոթ բառույթ՝ պոռնիկ (блядь), մուդե (муде, ամորձի), մանդա (манда, իգական սեռական օրգան), ելդա (елда, թարգ.՝ արական սեռական օրգան)։ Հենց այդ յոթ բառերն է Պլուցեր-Սարնոն առաջարկում «աշխատանքային կարգով» ընդունել որպես ռուսերեն հայհոյախոսության հիմքը[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Evrofeyev, Victor (2003 թ․ հոկտեմբերի 12). «The Unique Power of Russia's Underground Language». russki-mat.net.
  2. Благим матом. // Виноградов В. В. История слов, 2010.
  3. Мат (3). // Шанский Н. М., Боброва Т. А. Школьный этимологический словарь русского языка. Происхождение слов. — М., 2004
  4. Վալերի Մոկիենկո // Ռուսերեն հայհոյախոսություն
  5. мат. // Чернявская Т. Н., Милославская К. С., Ростова Е. Г., Фролова О. Е., Борисенко В. И., Вьюнов Ю. А., Чуднов В. П. Россия. Большой лингвострановедческий словарь. — М.: Государственный институт русского языка имени А. С. Пушкина: АСТ-Пресс, 2007.
  6. Плуцер-Сарно А. Ю. О семантике слова «мат». // Большой словарь мата. Том 1. Лимбус Пресс, 2005.