Ռուիլա (էստ․՝ Ruila järv), լիճ ԷստոնիայիԿեռնու շրջանի Մինուստե գյուղում՝ գլխավոր ճանապարհի հարևանությամբ։ Լճից սկիզբ են առնում գետակներ, որոնք թափվում են Վազալեմա գետ։
Լճի մակերեսը 0,356 կմ² է, երկարությունը՝ 900 մ, լայնությունը՝ 360 մ, ջրափնյա գծի երկարությունը՝ 6801 մ, առավելագույն խորությունը՝ 2 մ, միջին խորությունը՝ 1 մ։ Լիճը ունի նաև մի քանի փոքր կղզիներ, որոնք զբաղեցնում են 0,018 կմ² տարածք։ Լճում ջրի փոփոխությունը կատարվում է տարվա մեջ 8 անգամ։
Լիճը ունի աղքատ բուսականություն. այստեղ աճում են ընդամենը մակրոֆիտների 11 տեսակ։ Ձկնատեսակներից առկա են գետակի թառ, տեգ, ոսկեգույն կարաս և այլն[1]։
↑ 1,01,1«Ruila järv» (էստոներեն). Keskkonnaregistri avalik teenus. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11–ին-ին.