Jump to content

Ռուբինյանց փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբինյաններ
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Երկարություն2000
ՍկիզբԴավիթ Անհաղթի փողոց
ԱվարտՄյասնիկյան պողոտա

Ռուբինյանց փողոց, փողոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Անվանակոչվել է Կիլիկյան Հայաստանի հայ իշխանական և թագավորական Ռուբինյանների տոհմի պատվին։ Քաղաքային նշանակության փողոց է[1]։

Ռուբինյանց փողոցն սկսվում է Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասի և Գոգոլի փողոցի սկզբնամասի հանգույցից, ձգվում հյուսիսարևելյան ուղղությամբ և հասնում Նոր Նորք վարչական շրջանի սկզբնամաս՝ միանալով Մյասնիկյան պողոտային[2]։ Երկարությունը 2000 մետր է։

Խորհրդային տարիներին սկզբնապես կոչվել է Զեյթունի 7-րդ փողոց, այնուհետև վերանվանվել է Դեկաբրիստների փողոց[2]։ Հայաստանի անկախացումից հետո ստացել է ներկայիս անվանումը[3]։

Հատվող փողոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]