Ռուբեն Վարդազարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Վարդազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Ռուբեն Էդուարդի Վարդազարյան (մայիսի 1, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984-1991 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985-1987 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1991-1998 թթ. - «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյի իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժնի վարիչ։
- 1998-2007 թթ. - Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ։
- 2001-2007 թթ. - ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։
- 2003-2007 թթ. - Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։
- 1999-2006 թթ. - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
- 2008-2009 թթ. - Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։
- 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով Երևանի քրեական դատարանի դատավորի լիազորությունները[1]։
- 2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները[2]։