Ռովեսնիկ (ամսագիր)
Արտաքին տեսք
«Ռովեսնիկ» («Ровесник», «Հասակակից»), ՀամԼԿԵՄ ԿԿ և ՍՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի հասարակական-քաղաքական և գրական-գեղարվեստական ամսագիր։ Լույս է տեսնում 1962 թվականից, Մոսկվայում։ Լուսաբանում է սովետական պետության և ՀամԼԿԵՄ արտաքին քաղաքական գործունեությունը, արտասահմանի երիտասարդության կյանքը։ «Ռովեսնիկ»-ում հանդես են գալիս միջազգային կոմունիստական շարժման գործիչներ, եղբայրական երիտասարդական միությունների ղեկավարներ, հրապարակախոսներ ու գիտնականներ։ Տպագրում է ակնարկներ, հոդվածներ աշխարհի երիտասարդության աշխատանքի ու հանգստի մասին, ինչպես նաև արտասահմանյան առաջադեմ հեղինակների պատմվածքներ, բանաստեղծություններ, երգեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |