Ռոբոքրաֆթ (համակարգչային խաղ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոբոքրաֆթ, համակարգչային խաղ, հնարավորություն է տալիս ստեղծել սեփական ռազմական մեքենան և ուղևորվել հակառակորդներին հաղթելու։ Խաղը թողարկվել է Freejam ինդի-ստուդիայում։
Դժվար է կոնկրետ նշել այս խաղի ժանրը։ Հետաքրքիրն այն է, որ ռազմական մեքենան ստեղծում է հենց խաղացողը, և այն կարող է շատ տարբեր լինել։ Մեքենան կարող է նույնիսկ թռչել ու լողալ. ինչպես ֆանտաստիկ ֆիլմերում։ Միակ բանը, որ կարող է սահմանափակել խաղացողին՝ դա սեփական երևակայությունն է և իհարկե ֆիզիկայի որոշակի օրենքներ։ Տեխնիկայի բարելավման համար խաղացողին պետք է ոչնչացնի հակառակորդներին, կամ էլ մարտի ժամանակ գրավի թշնամու ռազմական բազան։ Խաղում հաղթող թիմը ստանում է հավելյալ դրամ և միավորներ։
Roboсraft խաղը կարելի է խաղալ ինչպես մենակ, այնպես էլ ընկերների հետ միասին։ Խաղն ունի նաև ռազմական մեքենա ստեղծելու բազում տարբերակներ։ Սա իհարկե օգնում է խմբին գործել շատ ավելի արդյունավետ՝ համեմատ այլ խաղացողների։ Խաղում կա պրոֆիլի և ռազմական մեքենայի հատուկ համակարգ։ Յուրաքանչյուր նոր մակարդակի համար խաղացողը ստանում է ավելի շատ միավորներ, ինչն էլ իր հերթին նպաստում է բարելավել փոխադրամիջոցը և դարձնել այն ավելի ուժեղ։ Այս ամենն իհարկե ազդելու է խաղացողի ռեյտինգի վրա։
Խաղը հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ չկան երկու միանման ռոբոտներ. բոլորը տարբեր են։ Բավականին հետաքրքիր է մարտի ռեժիմը։ Այստեղ 10 ռոբոտներ կռվում են 10-ի դեմ։ Բոսսը նույնպես դասական ռեժիմ է։ Այն հասնալի է միայն 8-րդ մակարդակի ռոբոտների համար։
Խաղում բավականին հետաքրքիր են զենքի տեսակները։ Այստեղ գոյություն ունի զենքի 4 ձև։ Մեկ ռոբոտին կարելի է տրամադրել միայն մեկ տեսակի զենք։ Այստեղ յուրաքանչյուրն ունի իր դերը։ Roboсraft խաղը միշտ գտնվում է մշակման մեջ։ Այն անընդհատ նորացվում ու բարելավվում է։ Նորացվում են քոնթենթենրը, ինչն էլ խաղացողներին միշտ հետաքրքրության մեջ է պահում։