ՌոբոՔափ
Արտաքին տեսք
ՌոբոՔափը (անգլերեն՝ RoboCup) միջազգային ռոբոտագիտության մրցույթ է, որը հիմնվել է 1997 թվականին։ Նպատակն է ստեղծել ինքնավար ֆուտբոլային ռոբոտներ՝ արհեստական բանականության բնագավառում հետազոտությունը և կրթությունը նպաստելու մտադրությամբ։ ՌոբոՔափ անվանումը մրցույթի լրիվ անվան՝ Ռոբոտի ֆուտբոլի աշխարհի գավաթ (անգլերեն՝ Robot Soccer World Cup) կարճացման արդյունքն է, սակայն մրցույթն ունի այլ փուլեր, ինչպիսիք են «Փնտրիր և փրկիր» և «Ռոբոտային պար» փուլերը։
Նախագծի պաշտոնական նպատակը՝
- Մինչ միջ-21-րդ դար, լրիվ ինքնավար մարդակերպ (humanoid) ռոբոտ ֆուտբոլիստներ պիտի հաղթեն ամենավերջին Աշխարհի գավաթակրի դեմ խաղը՝ հետևելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կանոններին[1]։
ՌոբոՔափի մրցույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցությունն առայժմ չորս հիմնական մրցույթներից է բաղկացած, որոնցից ամեն մեկը մի քանի լիգա ունի՝
- ՌոբոՔափՖուտբոլ (անգլերեն՝ RoboCupSoccer)
- Մոդելավորման լիգա
- Փոքր լիգա
- Միջին լիգա
- Ստանդարտ պլատֆորմի լիգա (նախկինում՝ Չորսոտանի լիգա), որում բոլոր խմբերը մրցում են նմանատիպ ռոբոտների հետ։ Ռոբոտները լրիվ ինքնավար են, այսինքն ոչ մի արտաքին ղեկավարում չկա մարդկանց կամ համակարգիչների կողմից։
- Մարդակերպ լիգա
- ՌոբոՔափՓրկում (անգլերեն՝ RoboCupRescue)
- ՌոբոՔափԿրտսեր (անգլրերեն՝ RoboCupJunior)
- Ֆուտբոլային մրցահրավեր
- Պարային մրցահրավեր
- Փրկարարական մրցահրավեր
- Ընդհանուր
- ՌոբոՔափ@Տուն (անգլերեն՝ RoboCup@Home)[2], որն սկսվեց 2006 թվականից, և կենտրոնանում է մարդկային հասարակությունում ինքնավար ռոբոտների ծանոթացման վրա։
Ամեն խումբ բոլոր ՌոբոՔափի լիգաներում ամբողջովին ինքնավար է։ Երբ խաղն սկսում է, միակ ներդրումը որևէ մարդուց մրցավարի կողմից է[3]։
Վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայր | Խմբերի թիվ | Երկրների թիվ | Մասնակիցների թիվ |
---|---|---|---|
RoboCup 2010 - Սինգապուր Արխիվացված 2021-05-18 Wayback Machine | |||
RoboCup 2009 Գրաց - Ավստրիա | 407 | 43 | 2472 |
RoboCup 2008 Սուժու - Չինաստան Արխիվացված 2019-04-17 Wayback Machine | 373[4] | 35 | |
RoboCup 2007 Ատլանտա - ԱՄՆ Արխիվացված 2007-04-23 Wayback Machine | 321[5] | 39[6] | 1966 |
RoboCup 2006 Բրեմեն - Գերմանիա | 440 | 35 | |
RoboCup 2005 Օսակա - Ճապոնիա | 419 | 35 | |
RoboCup 2004 Լիսաբոն - Պորտուգալիա | 345 | 37 | |
RoboCup 2003 Պադուա - Իտալիա | 238 | 35 | |
RoboCup 2002 Ֆուկուոկա/Բյուսան - Ճապոնիա/Կորեա Արխիվացված 2005-08-14 Wayback Machine | 188 | 29 | |
ՌոբոՔափ 2001 Սիեթլ - ԱՄՆ | 141 | 22 | |
ՌոբոՔափ 2000 Մելբուռն - Ավստրալիա Արխիվացված 2009-04-28 Wayback Machine | 110 | 19 | |
ՌոբոՔափ 1999 Ստոկհոլմ - Շվեդիա Արխիվացված 2009-04-11 Wayback Machine | 85 | 23 | |
ՌոբոՔափ 1998 Փարիզ - Ֆրանսիա Արխիվացված 2008-05-10 Wayback Machine | 63 | 19 | |
ՌոբոՔափ 1997 Նագոյա - Ճապոնիա Արխիվացված 2008-05-10 Wayback Machine | 38 | 11 | |
նախա-ՌոբոՔափ-96 իրադարձություն - Օսակա - Ճապոնիա Արխիվացված 2009-04-30 Wayback Machine | 8 | - |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «RoboCup: Objective (անգլերեն)». RoboCup. 1998. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «"RoboCup@Home" (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «"A New Goal for Open Source" (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Տես ՌոբոՔափի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Տես ՌոբոՔափ 2007-ի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Տես ՌոբոՔափ 2007-ի կայքը(չաշխատող հղում)