Jump to content

Ռոբին Հուդը բաժանում է ոսկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ռոբին Հուդը բաժանում է ոսկին»[1] (անգլ.՝ Robin Hood's Golden Prize, Child 147, Roud 3990[2]), անգլիական ժողովրդական բալլադ[3], որն ընդգրկված է Ռոբին Հուդի կյանքին նվիրված բալլադների շարքում։ Առաջին անգամ նրա տեքստը հայտնվել է 1663 թվականին էժանագին տպագիր հրատարակությունում։ 1656 թվականին այն հավանաբար գրանցվել է կինոառևտրականների գիլիդիայի ռեեստրում (անգլ.՝ Stationers' Register), իսկ ամենահայտնի բրոդսայդներից մեկը կարող է թվագրվել 1650 թվականով։ Բալլադի փքաշուք սկիզբը թույլ է տալիս ենթադրել նրա «կոմերցիոն» ծագման և այն մասին, որ նրա հեղինակը եղել է Լոուրենս Փրայսը[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Հուդ հագնում է գլխանոցով հագուստ և վերցնում համրիչ՝ ներկայացնելով կուսակրոն եղբոր։ Ճանապարհին նա հանդիպում է երկու կրոնավորների, որոնք գնում են ձիով։ Ռոբինը նրանցից խնդրում է օրհնություն և փող՝ հայտարարելով, որ ամբողջ օրը ոչինչ չի կերել և չի խմել։ Եկեղեցականները պատասխանում են, որ իրենք ոչ մի պեննի չունեն, քանի որ առավոտյան կողոպտել են իրենց։ Ռոբինը կասկածում է նրանց խոսքերի ճշմարիտ լինելու մեջ և մտադրվում է ստուգել նրանց։ Սուրբ հայրերը փորձում են փախչել, բայց ավազակը իջեցնում է նրանց ձիերից։ Նրանք ողորմածություն են խնդրում, իսկ Ռոբինն առաջարկում է բոլորով միասին աղոթել իրենց փող ուղարկելու համար։ Քահանաները պատրաստակամորեն ծնկի են գալիս, և մինչ նրանք ջանասիրաբար աղոթում են, Ռոբին Հուդն ուրախ երգում է։ Անցնում է մեկ ժամ, և Ռոբինն ընդհատում է եկեղեցականներին՝ առաջարկելով ստուգել իրենց աշխատանքի արդյունավետությունը և հավասարապես բաժանել հայտնված ամբողջ գումարը։ Եկեղեցու սպասավորները հայտարարում են, որ աղոթքը հաջողություն չի ունեցել, սակայն նետաձիգը խուզարկում է նրանց՝ հայտնաբերելով հինգ հարյուր մետաղադրամ։ Նա յուրաքանչյուրին վերադարձնում է հիսուն ֆունտ՝ մնացածը վերցնելով իրեն։ Սուրբ հայրերը ոտքի են կանգնում՝ պատրաստվելով շարունակել իրենց ճանապարհը, բայց դրանից առաջ Ռոբինը նրանցից երեք երդում է վերցնում՝ երբեք չստել, չպատվազրկել աղջիկներին և ուրիշի կանանց, ինչպես նաև շռայլորեն օգնել աղքատներին՝ հիշեցնելով սուրբ եղբոր հետ հանդիպման մասին։ Դրանից հետո նա ձի է նստեցնում հոգևորականներին և իրենից գոհ վերադառնում է անտառ[3]։

Ֆրենսիս Ջեյմս Չայլդը նշում է, որ բանահյուսության մեջ տարածված են նման սյուժեներ. ավազակը խաբում է ինչ-որ մեկին, որպես կանոն՝ հոգևորականի՝ ձևացնելով, թե հրաշք է տեղի ունեցել, և փողը հայտնվել է ի պատասխան աղոթքի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эрлихман В. В. Робин Гуд. — М.: Молодая гвардия, 2012. — 254 с. — (Жизнь замечательных людей: малая серия). — 5000 экз. — ISBN 978-5-235-03529-4
  2. Vaughan Williams Memorial Library
  3. 3,0 3,1 Английская и шотландская народная баллада: Сборник / Сост. Л. М. Аринштейн. — М: Радуга, 1988. — 512 с. — ISBN 5-05-001852-8
  4. «Robin Hood's Golden Prize [Child 147]». The Traditional Ballad Index. An annotated source to folk song from the English-speaking world (անգլերեն). Robert B. Waltz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. 5,0 5,1 Robin Hood's Golden Prize: Introduction,(անգլ.).