Jump to content

Ռեո դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեո դղյակ
Château des Réaux
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորChouzé-sur-Loire?[1]
ԵրկիրՖրանսիա
Կառուցված15-16-րդ դարեր
ԿառուցողԺան Բրիստոնե
Կայքchateaudesreaux.fr
Քարտեզ
Քարտեզ
 Château des Réaux Վիքիպահեստում

Ռեո դղյակ կամ Լե Ռեո (Les Réaux)՝ Լուարայի վերածննդի ժամանակաշրջանի դղյակներից մեկն է ։ Գտնվում է Տուրենում, Շուզե սյուր Լուար ավանում, Էնդր և Լուար դեպարտամենտ[2]։

Ռեո դղյակ

Շուզե սյուր Լուար դղյակը (Chouzé-sur-Loire) կառուցվել է Վերածննդի դարաշրջանի շեմին, Բրիսոննե ընտանիքի կողմից, այդ ընտանիքին էր պատկանում հայտնի կարդինալ դե Սեն Մալոն[3]։ Աշխատանքը սկսել է նրա հայրը` Տուր քաղաքի քաղաքապետը, աշխատանքների մեծ մասը ավարտել է նրա թոռը[4]։

Ռեո դղյակի մինի մոդելը

Դղյակի տերերից և բնակիչներից առավել հայտնի է հուշավիպագիր Թալեման դե Ռեոն, Հենրի 4-րդի ժամանակների պալատական կյանքի «Հետաքրքրաշարժ պատմությունների» հեղինակը[5]։ 1653 թվականին նրա խնդրանքով թագավորը դեկրետով փոխարինեց Շուզե անվանումը Լե Ռեոյի[6][7]։

Դղյակի սեփականատերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում դղյակը պատկանել է Ամորի Պոյին, ավելի ուշ նրա սեփականատերերը եղել են՝ Ժաննա Մոնտեժեշան, կոմսուհի Սանսերը, Անտուան դե Բրեյը, իսկ 1455 թվականին Ժիլ դե Բրին[8]։ Ավերվել է 15-րդ դարում, դղյակը ձեռք է բերվել Ժաննա Բրիստոնեի պապի՝ Տուր քաղաքի առաջին քաղաքապետի կողմից[8] : Դղյակում ապրել է Տիբո դե Լոնգժուն, այնուհետև նրա ժառանգները[9] : 1595 թվականին ամուսնությունից հետո դղյակը դարձավ դե Բերոդերների ընտանիքի սեփականությունը։ Ֆրանսուա դե Լա Բերոդերը դղյակը ստանում է որպես ժառանգություն, 1650 թվականին 115 հազար լիվրով վաճառում է բանաստեղծ, հուշավիպագիր Թալեման դե Ռեոնին, ով բնակություն հաստեց դղյակում։ 1653 թվականի հուլիսի 30-ից դղյակը կրում է բանաստեղծի անունը։

1930 թվականից շատոն ընդգրկված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[9][10]։

Ժամանակակից արվեստի պատկերասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեո դղյակի տեսքը հարակից այգուց

Շատո դե Ռեոն նկարների բաց պատկերասրահ է՝ նվիրված տղամարդու և կանացի ոտքերի թեմային, «Տղամարդկանց և կանանց ոտքերը երրորդ հազարամյակի արվեստում» անվամբ։ Նախագծի գլխավոր նպատակը հանդիսանում է «դրդել նկարիչներին ստեղծագործական որոնումների և խթանել, ցուցահանդեսի թեմայի շնորհիվ»։

Նկարների պատկերասրահը պարունակում է 530 նկարիչների 760 աշխատանք, 40 երկրներից։ Նկարները ընտրվել են 2007 թվականին հայտարարված միջազգային մրցույթի ժամանակ։

Ցուցահանդեսը ստեղծվել է Ռեո դղյակի հիմնադրման 600-րդ ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու ժամանակ։ Ռեո դղյակի ժամանակակից արվեստի պատկերասրահը պարգևատրվել է Մազարինիի ակադեմիայի պատվոգրով «Վաստակի և արվեստին նվիրված լինելու համար»։ Նկարների ցուցահանդեսը բաց է շուրջօրյա անհատական և խմբային այցելությունների համար։

Նկարները ընտրվում են հիմնական թեմայի չորս առաջարկվող տարբերակների համաձայն.

  • «Երրորդ հազարամյակի դասական և հմայիչ ոտքեր»
  • «Ժամանակակից ոտքերին հումորյին կամ երգիծական հայացք»
  • «Տղամարդու ոտքերի էվոլյուցիան մինչ մեր օրերը»
  • «Չորս ոտքեր երկու մարդ մեկ ստեղծագործության մեջ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Mémoires de la Société archéologique de Touraine Société archéologique de Touraine. Série in 80, Volumes 31 à 32, 1883. (P.)
  3. «Tallemant au château des Réaux». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  4. L'intermédiaire des chercheurs et curieux Volume 87, 1924. (P.)
  5. Les Réaux sur Histoire de France, 1996
  6. Châteaux "brique et pierre" en France Par Josiane Sartre (P.)
  7. Fils de Mathieu de Longuejoue, et marié à Madeleine Briçonnet, fille de Jean.
  8. 8,0 8,1 Le Grand dictionnaire historique Par Louis Moréri, vol. 6, 1759. (P.)
  9. 9,0 9,1 Base Mérimée PA00097691 Château des Réaux
  10. Mémoires de la Société archéologique de Touraine Société archéologique de Touraine. Série in 80, Volumes 31 à 32, 1883. (P.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեո դղյակ» հոդվածին։