Jump to content

Ռազմական գրաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական գրաքննության նամակների դիտում, 1915 թվական
ԽՍՀՄ ՊԱԿ-ի ռազմական գրաքննությունն անցած քարտն ուղղակի նշանաբանով։ 1942 թվականի հուլիսի 3-ին դաշտային փոստով ուղարկվել է Աշխաբադ

Ռազմական գրաքննություն, ռազմական և այլ պետական մարմինների կողմից բաց տեսակի տեղեկատվության վերահսկողության ձևերից մեկը (տպագրություն, ռադիո, հեռուստատեսություն, կինո, կերպարվեստի գործեր, թանգարանների ցուցադրություններ և այլն), երբեմն նաև մասնավոր նամակագրությունը։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գրաքննության նպատակն է թույլ չտալ, որ բաց աղբյուրներում հրապարակվեն ռազմական գաղտնիք կազմող տեղեկությունները, այսինքն՝ պետության կողմից հատուկ պահպանվող ռազմական բնույթի տեղեկությունները՝ որպես պետական գաղտնիքի տեսակ։ Ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ ժամանակ հանդիասանում է գերատեսչական գրաքննության տեսակ։

Որպես առանձին պետական ինստիտուտ՝ ռազմական գրաքննությունը ձևավորվել է 19-րդ դարում, թեև որպես գրաքննություն գոյություն ուներ նաև նախկինում։ Օրինակ՝ Ռուսաստանում ռազմական գրաքննիչի առաջին պաշտոնը մտցվել է 1810 թվականին[1]։

ԱՄՆ-ում առաջին անգամ ռազմական գրաքննությունը մտցվել է 1861 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Լրագրողներին արգելվել է թերթի փակման և կալանավորման սպառնալիքի տակ հրապարակել այն տեղեկատվությունը, որը կարող էր օգտակար լինել Համադաշնությանը[2]։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ գրաքննությունը վերահսկում էր ռազմական թղթակիցների գործունեությունը և զինծառայողների նամակագրությունը[3]։

Ռուսաստանում օկրուգների շտաբներին կից ռազմա-գրաքննչական հանձնաժողովները ստեղծվել են Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին և գտնվում էին գլխավոր ռազմա-գրաքննչական հանձնաժողովի անմիջական ենթակայության ներքո։ Տեղական հանձնաժողովների պարտականությունները ներառում էին միջազգային և տեղական թղթակցության և տեղական պարբերականության գրաքննությունը։ Հանձնաժողովների հաստիքներում ընդգրկված էին փորձառու ժանդարմցի սպաներ և բանասեր-թարգմանիչներ, քանի որ աշխատում էին Եվրոպական և Արևելյան լեզուներով թղթակցությունների և հրատարակությունների հետ։ 1917 թվականի աշնանը ռազմական գրաքննության հանձնաժողովները լուծարվեցին, և ռազմական գրաքննության որոշ գործառույթներ զինվորական փոստային-հեռագրային վերահսկիչ բյուրո էին[4]։

Ժամանակակից ռազմական գրաքննությունը վերահսկում է[5]

  • քաղաքացիական հաղորդակցությունները ռազմական իշխանությունների կողմից կառավարվող վայրերում։
  • զինված ուժերին վերաբերող ԶԼՄ-ների նյութերը։
  • ռազմագերիների և քաղաքացիական անձանց նամակագրությունը։
  • փոստը բանակից և ռազմական օբյեկտներից, ինչպես նաև բանակից և ռազմական օբյեկտներից։
  • զինված ուժերի ծառայողների անձնական հաղորդակցությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Формирование военной цензуры России 1810—1905 гг.
  2. Яхнина Ю. С. «Вехи мировой цензуры: к 450-летию со дня издания первого свода папского «Индекса запрещенных книг»» (PDF). Челябинская областная универсальная научная библиотека. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  3. Myron Fox. «Censorship! War Letters. WGBH American Experience» (անգլերեն). PBS. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Иванов Д. "Нагрудный знак военных цензоров в 1916 г." // "Военная иллюстрация" : военно-исторический альманах. — 1998. — С. 48. — ISSN 5-8067-0007-0.
  5. «military censorship - Dictionary Definition» (անգլերեն). Vocabulary.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]