Ջրհորի մոտ (պատմվածք)
Ջրհորի մոտ Ջրհորի մոտ | |
---|---|
Հեղինակ | Ստեփան Զորյան |
Ժանր | պատմվածք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ջրհորի մոտ, հայ գրող Ստեփան Զորյանի պատմվածքներից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը պատմում է մի պատերազմային իրավիճակի մասին, որտեղ կռվում էին ավստրիացի և խորհրդային մարդիկ[1]։ Նրանք իրար տեղերով չէին զիջում և իրար հերթ չտալով առաջ էին շարժվում։ Խորհրդային զինվորների մոտ եղած ջուրը կամաց-կամաց վերջանում էր և երբ իսպառ վերջացավ, երկար մտորումներից հետո զինվորներից Բաղդասարին ուղարկում են դիմացի ջրհորից ջուր բերելու։ Նա սողեսող և մի փոքր էլ վախվորած գնում էր առաջ և ի վերջո, երբ տեղ է հասնում, սպիտակ թաշկինակը բարձրացնում է և հենց այդ պահին ջուր է լցնում։ Ավստրացիները չեն կրակում և թողնում են, որ նա գնա։ Նա տանում է ու տալիս է ջուրը տղաներին։ Տղաները շատ են ուրախանում և խմում են, բայց տղաներից մի քանիսն են ընդամենը խմում, մյուս կեսը ծարավ են մնում։ Դրա համար այս անգամ որոշում են գնալ բոլորով։ Նախ մեկը, հետո երկուսը, հետո երեքը, հետո բոլորը, իսկ հետո նաև ավստրիացիները սկսում են գալ։ Հայկական կողմը թույլ է տալիս, որ որպես փոխհատուցում նրանք էլ ջուր խմեն։ Բայց մյուս անգամ արդեն երկու կողմն էլ միասին են գալիս։ Ջրհորի մոտ նրանք վարում էին ջերմ զրույց, որի ընթացքում նրանք իրար փոխանցում էին հացի կտորներ և ծխախոտ։ Նրանք միասին ծիծաղում էին և խոսում էին միմյանց հետ, սակայն չէին հասկանում իրար։ Ամեն ինչից հետո ավստրիացիները և հայերը հեռանում են իրենց դիրքերը։ Արդեն երեկոյան հրաման է գալիս, որ պետք է կրակել և պետք է առաջ գնալ։ Սակայն տղաները չէին ուզում կրակել, քանի որ ուրիշ է, երբ կրակում են նրան, ում չեն էլ տեսել, և ուրիշ է, երբ կրակում են նրան, ում հետ դեռ մի քանի ժամ առաջ զրուցում էին։ Սակայն նրանք ստիպված էին կրակել։ Մի օր հետո հայերի կողմը պատահական գալիս են մի կապիտան և մի պորուչիկ։ Այդ կապիտանը իր հետ տանում է Վասիլ Վասիլիչին։ Տղաները հետաքրքրվում են և իմանում, որ Վասիլ Վասիլիչին սպանել են, քանի որ նա թույլ է տվել զինվորներին շփվել ավստրիացի զինվորների հետ։ Նրանք շատ են ափսոսում այդ բարի մարդուն։ Եվ որոշում են սպանել նրանց այժմյան հրամանատարին, որովհետև մտածում էին, որ նա է մեղավոր ամեն ինչի համար։ Երեկոյան տղաներից մեկը կրակելու ժամանակ կրակում է նաև իրենց հրամանատարին։ Ու բոլորը կարծում են, թե նա մահացել է ավստրիացու գնդակից[2]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլ Վասիլիչ
- Բաղդասար
- Ավստրիական զինվորներ
- Խորհրդային զինվորներ
- Կապիտան
- Պարուչիկ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ստեփան Զորյան «Ջրհորի մոտ»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Ստեփան Զորյան | Ջրհորի մոտ