Jump to content

Ջըռնըլ օֆ դը Սոսայթի ֆոր Արմինիըն սթադիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ջըռնըլ օֆ դը Սոսայթի ֆոր Արմինիըն սթադիս » (“Journal of the Society for Armenian Studies”, «Հայկական ուսումնասիրությունների ընկերակցության հանդես»), հայագիտական ամենամյա հրատարակություն։ Լույս է տեսնում 1984 թվականից, անգլերեն։ Հրատարակիչ՝ Հայկական ուսումնասիրությունների ընկերակցություն (SAS), խմբագիրներ՝ Ավետիս Սանճյան, Դենիս Փափազրսն, ներկայումս՝ Ջոն Գրեպպին։ Տպագրում է հայ և օտար գիտնականների հայագիտական հոդվածները։ Ընկերակցությունը նաև հրատարակում է կիսամյա տեղեկատու (SAS Newsletter), որի խմբագիրն է Բառլո Տեր-Մկրտչյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։