Պսակային պարպում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/%D0%9A%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9_%D1%80%D0%B0%D0%B7%D1%80%D1%8F%D0%B4_%D0%BD%D0%B0_%D0%BE%D1%81%D1%82%D1%80%D0%B8%D0%B5_%D0%B8%D0%B3%D0%BB%D1%8B.jpg/250px-%D0%9A%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9_%D1%80%D0%B0%D0%B7%D1%80%D1%8F%D0%B4_%D0%BD%D0%B0_%D0%BE%D1%81%D1%82%D1%80%D0%B8%D0%B5_%D0%B8%D0%B3%D0%BB%D1%8B.jpg)
Պսակային պարպում, Թագ էլեկտրական է կոչվում.
- Գազերում էլեկտրական պարպման ձևերից մեկը։
- Պսակային պարպման ժամանակ հաղորդալարը կամ մետաղական սայրը շրջապատող լուսավոր տիրույթը։
Պսակային պարպում առաջանում է այն դեպքում, երբ մթնոլորտային ճնշման տակ գազում տեղադրված էլեկտրոդների միջև առաջացած էլեկտրական դաշտը շատ է անհամասեռ՝ էլեկտրոդներից մեկի փոքր շառավիղ ունենալու հետևանքով։ Պարպման ժամանակ առաջացած գազի իոնացումը տեղի է ունենում սահմանափակ լուսավոր տիրույթում, որը շրջապատում է էլեկտրոդը և կոչվում թագային (պսակային) շերտ։ Պարպման միջակայքի մնացած մթին մասում տեղի է ունենում միայն միևնույն նշանի իոնների շարժում դեպի երկրորդ էլեկտրոդը՝ նրա լիցքի նշանին համապատասխան։ Ոչ լուսավոր տիրույթի միաբևեռ ծավալային լիցքը սահմանափակում է իրենով անցնող հոսանքը։ Էլեկտրոդների միջև պոտենցիալների տարբերությունը մեծացնելիս պսակային շերտն ընդարձակվում է, մթին տիրույթը վերանում և տեղի է ունենում պարպման միջակայքի լրիվ ծակում՝ կայծային պարպման տեսքով։ Պսակային պարպում նկատվում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում և հանգեցնում էներգիայի կորուստների, որը պետք է հաշվի առնել, երբ էլեկտրաէներգիան հաղորդվում է մեծ հեռավորությունների վրա։ Պսակային պարպում առանձնապես լավ է նկատվում բարձր հաճախականությունների դեպքում։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պսակային պարպում կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 114)։ ![]() |