Կայծային պարպում
Արտաքին տեսք

Կայծային պարպում կամ կայծ, էլեկտրական պարպման տեսակ գազում, առաջանում է մթնոլորտայինի կարգի ճնշման ներքո և ուղեկցվում բնորոշ ձայնային «ճայթյունով»։
Կայծային պարպում է առաջանում, երբ սնող աղբյուրի հզորությունը բավարար չէ ստացիոնար աղեղային կամ մարմրող պարպում ապահովելու համար։ Կայծային պարպման բնական դրսևորումը կայծակն է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 222)։ |