Պուռիլա դաստակերտ
Պուռիլա դաստակերտ (էստ․՝ Purila mõis, գերմ.՝ Purgel), նախկին դաստակերտ Էստոնիայի Ռապլամաա նահանգի Ռապլա շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես 1500 թվականին Պուռիլայի հողատեր Առնդ Հանս Յունգեն (Arnd Hans Junge) իր տարածքները վաճառում է Պիռիտայի Սուրբ Բրիջիտի մենաստանին։ Գրավոր աղբյուրներում Պուռիլա դաստակերտն (Purgel) առաջին անգամ հիշատակվում է 1513 թվականին[1] որպես մենաստանին պատկանող դաստակերտ։
1611 թվականին դաստակերտի սեփականատերն էր Միքայել ֆոն Էնգելհարդտը (Michael von Engelhardt), իսկ 1739 թվականին Պուռիլան դառնում է ռուսական կայսերական դաստակերտ։ 18-րդ դարի վերջին դաստակերտն անցնում է Ֆրիդրիխ ֆոն Հոլֆրիխին (Friedrich von Helffreich)։ Հենց նրա օրոք՝ 1810 թվականին է կառուցվել ներկայումս պահպանված կալվածատիրոջ տունը։
1900 թվականին դաստակերտը դառնում է Մեյդելների (Maydell) ընտանիքի սեփականությունը և Ֆրիդրիխ ֆոն Մեյդելի (Friedrich von Maydell) սեփականությունն է մնում մինչև 1919 թվականին հողերի պետականացումը։ Դաստակերտը վարձով է տրվում Տավարաբուծության միությանը (Maakarja Kasvatuse selts), որն էլ Պուռիլայում բացում է խոշոր եղջերավոր անասունների բուծման դպրոց։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաստակերտն ու նրա շուրջը տարածվող այգին անցնում են 8-րդ հրաձգային կորպուսին։ 1953–1957 թվականներին շինությունը գտնվում էր Էստոնական ԽՍՀ մինիստրների խորհրդի տրամադրության տակ, իսկ հետագայում դաստակերտում տեղավորված էր սովխոզի ղեկավարությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Որմնանկար
-
Այգի
-
Ջրաղաց
-
Պահեստ-չորանոց
-
Անասունների գոմ
-
Ալրաղացի տուն
-
Կալվածատիրոջ տունը
-
Հիմնական մասնաշենք
-
Կառքերի տնակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Purila Manor». Estonian Monors. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.