Պիրոլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրոլներ
Թռչուններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ճնճղուկանմաններ
Լատիներեն անվանում
Oriotidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պիրոլներ (լատին․՝ Oriotidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 1 տեսակ՝ պիրոլը. բնադրող չվող է, քիչ տարածված[1]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 24 սմ է, թևերի բացվածքը՝ 44-47 սմ, կենդանի զանգվածը՝ 70-85 գ։ Նրբակազմ թռչուն է։ Հասունի կտուցը կարմիր է։ Արուն վառ ոսկեգույն-դեղին է, թևերը, սանձիկը, պոչը՝ սև։ Էգի մարմինը վերևից դեղին-կանաչ է, ներքևից՝ բաց մոխրագույն՝ կանաչ-մոխրագույն խայտերով։ Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից թեփուկանման նախշերով է, կտուցը՝ դարչնագույն։ Կերակրվում է ծառերի կատարին, նախընտրում խիտ սաղարթը։

Ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը նման է կատվի մլավոցի, երգը յուրօրինակ սրնգային ելևէջներով է։ Թռիչքն արագ է, ձգձգված ալիքաձև։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի 1-ին տասնօրյակին։ Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի կեսերից։ Արուների ակտիվ, չափազանց բնորոշ սրնգային երգը լսելի է մայիսի 2-րդ կեսից հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի երկար։

Բույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 120-140 մմ)՝ ճյուղից կախված (նման է զամբյուղի), հյուսում են էգը և արուն՝ խոտերից, բուսաթելերից, բրդից։ Որոշակի հակում ունի բույնը թաքցնելու ընկուզենու կամ բարդու խիտ ճյուղերի մեջ։

Ձու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվերը լրիվ քանակով բներում հայտնվում են մայիսի վերջից, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հունիսի վերջը։ Թխսակալում է առավելապես էգը՝ 13-15 օր, արուն կերակրում է էգին և պաշտպանում բույնը։ Թռիչքին տիրապետող երիտասարդ ձագերը մեծ քանակությամբ հայտնվում են հունիսի վերջից-օգոստոսի սկիզբ։ Աշնանային ուշացած չուն՝ մինչև սեպտեմբերի սկիզբը։ Գունագեղ դեղինի, նուրբ կանաչի և սևի համադրությամբ փետրավորման շնորհիվ հեշտ ճանաչելի է և որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում։ Որսվում է պատահական մարդկանց և որսագողերի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 309
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոլներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոլներ» հոդվածին։