Պիսանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինական պիսանկա

Պիսանկա (ռուս.՝ писанка), դեկորատիվ զարդարանքով Զատիկի ձու սլավոնական ժողովուրդների ավանդական մշակույթում։ Ձու ներկելու և զարդարելու ձևերից մեկը կրաշենկայի, կապանկայի և շկրյաբանկայի հետ միասին։ Գարնանային և ամռային գյուղատնտեսական ծեսերի մաս է և կենտրոնական տեղ է զբաղեցնում Զատկի ծեսում։

Պիսանկան (զարդարանք, որը պայմանավորված է ձվի ձևով) հանդիսանում է դեկորատիվ արվեստի տարածված տեսակ է շատ ժողովուրդների շրջանում (ոչ միայն սլավոնների)։

Ձվի խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ձվի մեջ տեսնում է Տիրոջ գերեզմանի խորհրդանիշը, իսկ Զատկի ձվերի կարմիր գույնը, որով ավանդաբար ներկվում են դրանք, «Քրիստոսի արյունով» հավատացյալների վերածննդի խորհրդանիշն է։ Ներկած ձվերը փոխանակել են Զատկի ողջույնի ժամանակ, նվիրել են հարազատներին և ընկերներին։ Ըստ ավանդության՝ Զատկին ներկած ձվեր փոխանակելու սովորույթն սկիզբ է առել Մարիամ Մագդաղենացուց, որը կարմիր ձու է նվիրել Տիբերիոս կայսերը՝ ասելով. «Քրիստոսը հարություն առավ»։ Վոլոգդա գյուղում նաև հավատալիք է եղել, որ որ Քրիստոսն ինքն է պատվիրել ձվերը կարմիր ներկել։ Նովգորոդի շրջանում տարածված է եղել ավանդություն, ըստ որի՝ Աստվածամայրը խաչի մոտ կանգնած լացել է, նրա արցունքներն ընկել են և վերածվել ձվի, իսկ Փրկչի արյունը դրանք կարմիր է ներկել։ Սլավոնական ժողովուրդների մոտ ձուն ասոցացվել է հողի պտղաբերության, բնության գարնանային վերածննդի հետ։ Զատկի ձվերի հետազոտողները ենթադրում են, որ պիսանկաները կարող են արտացոլել տիեզերքի վերաբերյալ սլավոնների պատկերացումները, և հավանաբար պիսանկաները սլավոնների մոտ գոյություն են ունեցել մինչ քրիստոնեության ընդունումը[1]։ Սակայն այդ ամենն ապացուցված չէ։ Ավելին, ձվեր ներկելու ավանդույթը հանդիպում է նաև սլավոնական աշխարհից շատ հեռու (օրինակ ՝ հույների և հռոմեացիների շրջանում)։ Բացի այդ, քրիստոնեական աշխարհից դուրս նույնպես հանդիպում է ձուն ներկելու սովորույթը (օրինակ՝ Իրանում)։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ պիսանկաները օրհնել են տվել տաճարում, դրանք դրել «լապտերի» մեջ (ծղոտից կամ եղեգից պատրաստված իր, որը դնում են բնակարանի կենտրոնում), դրանք պտտել կրակի շուրջը, նետել կրակի մեջ, գլորում հիվանդ մարդկանց կամ կենդանու վրա։ Զատկի ձվին վերագրվել է կախարդական ուժ՝ հիվանդներին բուժելու, կրակը մարելու, կորած կովը գտնելու, գանձ գտնելուն օգնելու ունակություններ։ Սուրբ կիրակի օրվա լուսաբացին ամուսնանալու տարիքում գտնվող աղջիկը պիսանկան ձեռքին բռնած գնացել է այգի՝ խնձորենու մոտ դիմավորելու լուսաբացը։ Նա լուսաբացից խնդրել է գեղեցկություն և առողջություն, այնուհետև, փաթաթելով իր սիրելիի համար նախատեսված պիսանկան հատուկ այդ աթիռով ասեղնագործված թաշկինակի մեջ, այն նվիրել է տղային՝ ի նշան սիրո և նրա կինը դառնալու համաձայնության։ Ժամանակակից նեոհեթանոսները՝ որպես էզոտիկական աշխարհայացքի ներկայացուցիչներ, պնդում են, որ պիսանկան, ի տարբերություն կրաշենկայի, անպայման հում ձու է, և որ պիսանկան նախատեսված է միայն նվիրելու համար։ Ազգագրության մեջ արձանագրված են պիսանկայի հետ կապված շատ սովորություններ։

Քրիստոնեական հին ավանդույթ է եկեղեցում Զատկի ողջույնի ժամանակ ներկված ձվերի փոխանակումը` ի նշան սիրո և հավատացյալների եղբայրական միասնության։ Դրանք ինչպես այդ օրը, այնպես էլ Ավագ շաբաթվա ընթացքում նվիրել են հարազատներին, ծանոթներին և հարևաններին, ովքեր եկել էին շնորհավորելու նրանց տոնի առթիվ, դրանք իրենց հետ վերցրել են հյուր գնալիդ, բաժանել են աղքատներին հոգու փրկության համար։ Զատիկի շաբաթվա ընթացքում՝ ուրբաթ օրը, սովորություն է եղել այն հյուրասիրել զոքանչի մոտ եկած երիտասարդներին, մասնավորապես՝ փեսային։ Զատիկին, երբ ստել են ճաշելու համար, նախ կերել են ձվերը։ Դրանք տարել են գերեզմանոց՝ որպես Զատկի ողջույն հանգուցյալին։ Այդ դեպքում մեկ ձու մանրացրել են գերեզմանի վրա կամ ամբողջական դրել են խաչի մոտ, երբեմն նույնիսկ թաղել են։ Գյուղացիները հավատում էին, որ այն թռչունները, որոնց համար ձու են դրել գերեզմանի վրա, կհիշեն հանգուցյալի մասին և Աստծուց կխնդրեն նրա համար, որի շնորհիվ նրանց հոգին թեթևություն կստանա այն աշխարհում։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զատկի ձվեր պատրաստելու համար օգտագործվում են հավի հում ձվերը։ Ձվի համար ընտրում են նախշ և ուրվագծում են մատիտով։ Հատուկ գործիք օգտագործելով զարդարողը տաք սև մոմով ծածկում է այն տեղերը, որոնք պետք է մնան չներկված, այսինքն՝ սպիտակ, որից հետո ձուն ընկղմում են ներկի ամանի մեջ։ Երբ ձուն ներկվում է, հանում են և չորացնում։ Այդ գործողությունից հետո, ներկվող հատվածները ծածկում են մոմի երկրորդ շերտով։ Դրանից հետո ձուն ընկղմում են մեկ այլ ներկի մեջ (սովորաբար ավելի մուգ)։ Մուգ ներկը ներկում է ձուն, բացառությամբ այն մասերի, որոնք ծածկված են մոմի առաջին և երկրորդ շերտերով։ Հաջորդ յուրաքանչյուր ծածկույթի համար նույնպես կիրառվում է ներկեր և մոմ։ Երբ աշխատանքը ավարտվում են, ձուն դնում են սկուտեղի վրա, մոմը հալվում է, այն մաքրում են անձեռոցիկով, իսկ պիսանկան ցույց է տալիս իր իսկական գույները։ Ձվի վրա աշխատանքն ավարտելու վերջին քայլը ձվի երկու անցք անելն ու պարունակութունը հանելն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иваницкая З. Н. Писанка: 300 образцов. — М.: Мир, 2001. — 63 с. — ISBN 5-03-003407-2
  • Пасха / Сост. И. А. Панкеев. — М.: ОЛМА-Пресс, 2001. — 285 с. — ISBN 5-224-02154-5
  • Кульжинский С. К. Описание коллекции народных писанок. — 2010.
  • Взирци, украинских народных писанок. Альбом фотографий. Вера Манько.- Львов. — 2009.
  • Украинская народная писанка. Издание второе, дополненное. Вера Манько.- Львов. — 2005. — 80 с.
  • Писанко: традиції та модерний дискурс. Загайська Р. — Львів: Апріорі, 2009. — 164 с.
  • Світ у писанках Тараса Городецького / Упор. В. Манько. — Львів: Свічадо, 2009. — 128 с.
  • Азбука писанкарства. Писанкова абетка — 2007., — 208 с.
  • Школа писанкарства: Навчально-методичні рекомендації. Білоус О., Сташук 3. −7-е вид. — К.: РВЦ КПДЮ, 2012. — 44 с.
  • Символический язык писанок от каменного века до настоящего. Оксана Белоус.- Киев, — 2012.
  • Искусство писанкарства. Секреты писанкарства, крашанки, крапанки, писанки, резьба, декорирование, обереги для дома. Оксана БЕЛОУС -Киев.- 2012.- 160 с.
  • Зирка. Символические знаки в писанкарстве. Альбом — Киев , 2013.
  • Писанки Українських Карпат. Соломченко О. Г. — Ужгород: Карпати, 2004.
  • Намалюю голос пісні. Писанки Ірини Вах. — Львів: Колесо, 2011.
  • Писанки Поділля. Верхова Марина — Львів : Колесо, 2013.
  • Писанки Харківської губернії: реконструкція за каталогом С. К. Кульжинського. Ходячих С.— Харків, 2014.- 48 с.
  • Взирци, украинских народных писанок. Альбом фотографий. Вера Манько.- Львов. — 2009. — 41 с.
  • Топоров В. Н. Яйцо мировое // Мифы народов мира. Т. 2. — М: 1992.- С. 681.
  • Вощанка. Основы изготовления. Пешина Т. Е. — Издательство «Роща», 2015 — ISBN 978-5-990556-54-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]