Պարտիզակ (Սեբաստիա)
Արտաքին տեսք
- Այս հոդվածը Սեբաստիայի վիլայեթի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Պարտիզակ (այլ կիրառումներ)։
Պարտիզակ, գյուղ էր Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ 200 տուն (1600 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ) և վարժարան։
Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փոքրաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |