Jump to content

Պարսկական մոտիվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարսկական մոտիվներ
ՀեղինակՍերգեյ Եսենին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1924
Հրատարակվել է1925

«Պարսկական մոտիվներ» (ռուս.՝ «Персидские мотивы»), ռուս խորհրդային բանաստեղծ Սերգեյ Եսենինի բանաստեղծական շարքը։ Ներկայումս (սկսած բանաստեղծի խմբագրությամբ Բանաստեղծությունների երեք հատորներով ժողովածույից) շարքում ավանդաբար ներառված են 15 բանաստեղծություններ, որոնք հրապարակվել են 1924-1925 թվականներին «Աշխատանքային Բաթում», «Բակինսկի ռաբոչի» և «Զարյա Վոստոկա» թերթերում[1][2], չնայած նախնական պլանների այն պետք է բաղկացած լիներ 20 բանաստեղծություններից, իսկ առաջին առանձին պարբերականում  համանուն գրքի տեսքով ընդգրկվել են միայն  նրանցից տասը՝ «Իմ ուղին» պոեմով և չորս լրացուցիչ բանաստեղծությունների հետ մեկտեղ, որոնք միավորված չեն շարքի հետ ընդհանուր թեմայով։

Շարքի բանաստեղծությունները հիմնականում դրական գնահատվեցին ժամանակակիցների կողմից, չնայած հանդիպում էին և բացասական կարծիքներ, որոնց հեղինակների թվում էին Ալեքսեյ Կրուչյոնիխը և Վլադիմիր Մայակովսկին։ Եսենինի ստեղծագործական գործունեության վրա արգելքի վերացումից 1950-ական թվականներին շարքը դրական գնահատվեց քննադատների կողմից, գրվել է մի շարք գիտական աշխատություններ նվիրված նրա ոճին, գտնվել է մի կին, որը հանդիսացել է գլխավոր հերոսու նախատիպը։ Շարքի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով,  բազմաթիվ կոմպոզիտորների կողմից գրվել է երաժշտություն։

«Պարսկական մոտիվներ» շարքի բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ իմ վաղեմի վերքը չի ցավի[խմբագրել | խմբագրել կոդը]

(«Աշխատանքային Բաթում» № 280, դեկտեմբերի 10, 1924)

Էլ իմ վաղեմի վերքը չի ցավի,
Եվ գինու տենդն էլ հոգիս չի հանում.
Ես բուժում եմ ինձ ծաղկունքով ծավի,
Թեհրանի թախծոտ մի թեյարանում։

Թեյարանի տերն,իր գործին հլու,
Ռուս հաճախորդին դուր գալ է ուզում,
Բայց ինձ, փոխանակ թունդ օղի տալու,
Թեհրանական թունդ թեյ է տալիս։


Լցրո՛ւ, բարեկամ,կարմիր թե՛յը քո...
Շա՜տ վարդեր ունես այգում քո բակի,
Իզուր չէր ,որ մեկն արեց ինձ աչքով՝
Իր դեմքին գցած չադրայի տակից։

Մեր աղջիկներին մենք Ռուսաստանում
Կապված չենք պահում ,որպես հլու շուն,
Երբ համբուրում ենք ՝ փող չենք խոստանում
Եվ չե՜նք գործածում դավեր ու դաշյուն՝

Իսկ այս մեկին ,որ դրսից ՝նրբիրան,
Բայց չադրայի տակ ՝բո՛ցի է նման,
Ես կնվիրեմ խորասանի շալ
Եվ ձեր Շիրազի գորգե՛րն աննման...

Դե,բե՛ր ,բարեկամ,թեյը մատուցի՛ր,
Ես քեզ չե՜մ խաբի երբեք իմ օրում,
Պատասխան կտամ ես իմ ասածին,
Բայց քեզ համար չեմ երաշխավորում ։

Եվ դու մի նայիր դռան արանքով.
Մե՛կ է, գիտե՛մ տեղն այգու դռնակի...
Իզուր չէր ,որ մեկն արեց ինձ աչքով
Իր դեմքին գցած չադրայի տակից։

Բանաստեղծությունը նշանավորում է Եսենինի բաժանումը  Մոսկվա կաբացկայա ժողովածույի շրջանի հետ։ Ինքը՝ բանաստեղծը պատմում է այս տեղափոխման մասին. Այնպես շատ և հեշտ գրվում կյանքում շատ հազվադեպ[3]։ Կարմիր թեյ՝ արևելյան միջավայրի տարրերից մեկն է, որը ընդգրկում է նաև  Թեհրանի կապույտ ծաղիկները, շիրազյան գորգերը և խորասանյան շալերը, որոնց ֆոնի վրա պատմվում է  լիրիկական հերոսի սիրո մասին, որը սիրահարված էր չադրայով աղջկան։ Բանաստեղծության մեջ նաև բարձրանում է  20-ական թվականներին խորհրդային Անդրկովկասում հանրաճանաչ՝ կնոջ ազատագրման թեման[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Цикл «Персидские мотивы»». Государственный музей-заповедник С. А. Есенина. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Исаханлы И. (2010). ««Персидские мотивы» Есенина и их переводы на азербайджанский язык» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Юшин П. Ф. «Персидские мотивы» и лирика 1924-1925 годов в творческой эволюции С. Есенина // Сергей Есенин. Поэзия. — М.: Издательство Московского университета, 1969.
  4. Белоусов В. Г. «Персидские мотивы. Мечта поэта». Esenin.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.