Jump to content

Պարուրաձև մոտեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարուրաձև մոտեցում, տեխնիկա, որը հաճախ օգտագործվում է կրթության մեջ։ Այստեղ հրահանգների սկզբնական ֆոկուսն առարկայի հիմնական փաստերն են, հետագա մանրամասները ներկայացվում են որպես ուսուցման առաջընթաց։ Հրահանգների միջոցով թե սկզբնական հիմնական փաստերը, թե հետագա մանրամասներն ուղղված են երկարաժամկետ հիշողության մեջ մնալուն։ Այս սկզբունքն ինչ-որ չափով մոտ է շրջված բուրգի մեթոդին, որն օգտագործվում է նորություններ գրելիս, ինչպես նաև կիռարվում է «Քսան հարց» խաղում։

Ջերոմ Բրուներն առաջարկել է պարուրաձև ուսումնական ծրագիրը որպես ուսուցման մեթոդ, որտեղ յուրաքանչյուր առարկա կամ հմտություն կրկնվում է որոշակի պարբերականությամբ, յուրաքանչյւոր անգամ՝ առավել փորձառու ձևով։ Նախ ներկայացվում է առարկայի մասին հիմնական գիտելիք, այնուհետև ավելացվում է առավել խորացված մակարդակ՝ նորից վերհիշել տալով այն սկզբունքները, որոնք ի սկզբանե քննարկվել են։ Այս համակարգը լայնորեն օգտագործվում է Չինաստանում և Հնդկաստանում։ Բրուների պարուրաձև մոդելը էվոլուցիոն ճանապարհ է առաջարկում՝ բացատրելով, թե ինչպես կարելի է ավելի լավ սովորել։ ԱՄՆ-ում դպրոցում տրվող գիտելիքը բաժանված է ըստ տարիների. իններորդ դասարանում աշակերտներն ուսումնասիրում են կենսաբանություն, տասներորդ դասարանում՝ քիմիա, տասնմեկերորդ դասարանում՝ ֆիզիկա։ Պարուրաձև մոտեցման համաձայն՝ կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան միասին ուսումնասիրվում են մեկ տարվա մեջ, այնուհետև բաժանվում են որպես երկու առարկա, հետո՝ ևս մեկ անգամ՝ երեք առարկայի տեսքով՝ ցույց տալու համար, թե դրանք ինչպես են փոխկապակցված[1]։ Բրուները նաև հավատում է, որ ուսուցումը պետք է խրախուսել՝ առավելապես նյութը հետաքրքիր դարձնելով, այլ ոչ թե ստուգման կամ պատժի մեթոդով, քանի որ մարդն ավելի մեծ ցանկություն ունի սովորելու այն դեպքում, երբ հասկանում է, թե որտեղ է կիրառելու գիտելիքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Spiral Curriculum» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]