Պարամետր (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Պարամետր (հուն․՝ παραμετρών — չափող, համաչափող),
- մաթեմատիկայում, մեծություն, որի արժեքները թույլ են տալիս որևէ բազմության տարրերը զանազանել մեկը մյուսից, օրինակ՝ դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգում хОу հարթության միավոր երկարությամբ, շառավղով բոլոր շրջանագծերի բազմությունը տրվում է (x—a)2+(y—b)2=l հավասարումով։ Ընդունելով՝ a=4, b=5, այդ բազմությունից առանձնացնում ենք որոշակի՝ (4,5) կենտրոնով (x—4)2+(y—5)2=1 շրջանագիծը։
- Տեխնիկայում, մեծություն, որ բնութագրում է պրոցեսի, երևույթի, համակարգի, տեխնիկական սարքի որևէ հատկությունը․ օրինակ՝ մեխանիկական համակարգերում պարամետրեր են զանգվածր, շփման գործակիցը, իներցիայի մոմենտը և այլն։ Էլեկտրական համակարգերի պարամետրեր են հոսանքի ուժը, լարումը, դիմադրությունը, ունակությունը ևն։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |