Պասաժ (աստղագիտություն)
Արտաքին տեսք
Պասաժ աստղագիտությունում (ֆրանս․ passage — անցում), երկնային լուսատուների՝ որոշակի ուղղաձիգ գծով (սովորաբար միջօրեականով) անցնելու պահը որոշելու աստղաչափական գործիք։ Օգտագործվում է լուսատուի ուղղակի ծագումը (աստղագիտական կոորդինատներ) և ժամացույցի սխալը որոշելու նպատակով։ Պատրաստել է դանիացի աստղագետ Օ․ Ռյոմերը (Օ․ Romer, 1644-1710)՝ 1689 թվականին։ Պասաժ կազմված է հորիզոնական առանցքի շուրջը պտտվող հեռադիտակից։ Օբյեկտիվի կիզակետային հարթությունում տեղադրված է միկրոմետր՝․ Օկուլյարն ունի ուղղաձիգ գծեր՝ լուսատուների անցման պահերը հատուկ կոճակով կամ ինքնագրով ճշգրիտ որոշելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 137)։ |