Jump to content

Պաշտոնասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշտոնասեր
ՏեսակՈւղերձ
Ստեղծման տարեթիվ1775
Հրատարակման վայրՏրիեստ

«Պաշտոնասեր», 1-էջանոց երկսյուն ուղերձ։

Տպագրվել է 1775 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում՝ նույն թվականի մայիսի 16-ին Հռոմի Հովսեփ Բ կայսեր Տրիեստի Մխիթարյան նորակառույց վանք այցելության առիթով։ Խորագիր՝ «Պաշտօնասէր եւ պատրաստական ծառայք եւ հպատակք Մխիթարեանք, ի կարգէ սրբոյն Անտոնի Աբբայի, բնակեալք ի Թրիեստէ, 1775 մայիսի 16»։ Էջի կենտրոնում՝ վերևից, կայսերական զինանշանն է։ Առաջին սյունակը հայերեն է, երկրորդը՝ իտալերեն։ Հայերեն բնագիրը 46-տողանոց ոտանավոր-ուղերձ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։