Պանամերիկյան միություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պանամերիկյան միություն |
---|
Պանամերիկյան միություն (անգլ.՝ Pan-American Union), միջամերիկյան կազմակերպություն, որը տարբեր ժամանակներում ծառայել է որպես ամերիկյան պետությունների խորհրդատվական մարմին։ Հանդիսանում է Ամերիկյան պետությունների կազմակերպության աշխատանքային մարմինը։
Հիմնադրվել է 1889 թվականին, 1-ին պանամերիկյան կոնֆերանսում՝ Ամերիկյան հանրապետությունների միջազգային միություն անվամբ, տնտեսական ինֆորմացիայի փոխանակման համար։ 1902 թվականին վերանվանվել է Ամերիկյան հանրապետությունների միջազգային բյուրո, իսկ 1910 թվականին՝ Պանամերիկյան միությունը։ 1928 թվականի կոնվենցիայով (ընդունվել է 6-րդ պանամերիկյան կոնֆերանսում) Պանամերիկյան միությունը Պանամերիկյան կոնֆերանսների մշտական մարմին է՝ Ղեկավարող խորհրդի գլխավորությամբ։ 1948 թվականին Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) ստեղծումից հետո նրա կենտրոնական մշտական մարմինն է։ 1970 թվականի փետրվարին Պանամերիկյան միությունը վերանվանվել է Գլխավոր քարտուղարություն, որի նստավայրը Վաշինգտոնն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 118)։ |