Jump to content

Պայթող առնետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթող առնետներ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակanimal-borne bomb attack?
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ

Պայթող առնետներ (անգլ.՝ explosive rat[1], նաև՝ ռումբ առնետ[2]), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանական հատուկ գործողությունների վարչության մշակած զենք՝ Գերմանիայի դեմ մարտական գործողությունների համար։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ գաղափար առաջարկվել էր Բրիտանական հատուկ գործողությունների վարչությունում դեռևս 1941 թվականին[3], կրծողների վրա մի շարք բժշկական փորձարկումներից հետո[4]։ Բրիտանացիները առնետի լեշիկի մեջ լցնում էին պայթուցիկ, իսկ առնետը նախատեսվում էր ծածուկ գցել գերմանական որևէ կաթսայատան մեջ։ Ենթադրվում էր, որ առնետին հայտնաբերած գերմանացի աշխատակիցը այն պետք է նետեր կրակի մեջ, ինչը կհանգեցներ պայթուցիկի գործարկմանը և դրան հաջորդող պայթյունին[1][4][5]։ Տեսականորեն, առնետի լեշիկը կարող էր լցոնվել նաև պայթուցիկներով, որոնք աշխատում են հեռակա կարգով կամ որոշակի ժամանակ անց[2]։

Բրիտանացիները որոշել էին առնետները գցել գերմանական գնացքների, գործարանների, ֆաբրիկանների և էլեկտրակայանների կաթսայատները։ Չնայած լավ գաղափարին, տեղեկության արտահոսքը հանգեցրեց նրան, որ առնետային ռումբերի մասին տվյալներն ընկան գերմանացիների ձեռքը[4]։ Իրականում այս նախագիծը այդպես էլ չիրականացվեց, քանի որ առնետներ գցելու առաջին պլանները խափանվել են գերմանացիների կողմից[4]։ Գերմանացիները գերագնահատել էին բրիտանական նախագծի կարևորությունը և սկսել էին ոչ միայն զանգվածաբար բռնել առնետներին և ցույց տալ դրանք ռազմական դպրոցներում, այլև ուշադիր ուսումնասիրել էին առնետային ռումբեր ստեղծելու հնարավորությունները։ Սա բրիտանացիները համարեցին հիանալի շեղող մանևր՝ ասելով, որ տեղեկությունների արտահոսքը գերմանացիների շրջանում ավելի շատ խուճապ է առաջացրել, քան գործնականում առնետների հնարավոր օգտագործումը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Stephen Bull Special Ops, 1939–1945: A Manual of Covert Warfare and Training. — 2009. — С. 160. — ISBN 978-0-7603-3751-6(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Back to the Drawing Board – EXPLODING RATS!». Military-history.org. 2012 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  3. «History – World Wars: British Special Operations Executive (SOE): Tools and Gadgets Gallery». BBC. 1970 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Richard Norton-Taylor (1999 թ․ հոկտեմբերի 26). «How exploding rats went down a bomb – and helped British boffins win the second world war | UK news». London: The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  5. Ian Carter Railways and Culture in Britain: The Epitome of Modernity. — Manchester University Press, 2002. — С. 233. — ISBN 978-0-7190-5966-7