Պալմիրայի ազատագրում (մարտ, 2017)
Պալմիրայի ազատագրման երկրորդ փորձ, զինված բախում Սիրիայի զինված ուժերի և ԻԼԻՊ-ի գրոհայինների միջև, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին և ավարտվել 2017 թվականի մարտի 2-ին։ Բախումները տեղի են ունեցել հնագույն Պալմիրա քաղաքի մոտ։ Օպերացիայի նպատակը Պալմիրայի գրավումն էր ահաբեկիչների կողմից։ Պալմիրան ներառված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Գրոհայինները Պալմիրան կարողացել էին գրավել քաղաքը դեկտեմբերի կեսերին։ 2017 թվականի մարտին պատմական քաղաքը ամբողջությամբ անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ։
Գործողությունների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբերի 14 Սիրիական բանակը անցել է հակագրոհի՝ գրավելով T-4 բազայի բարձունքները, որը գտնվում է Պալմիրայի մոտ։ Սիրիական ՌՕՈՒ-ի մարտական ավիացիան գրոհայինների դիրքերին հարվածներ է հասցրել Տիյաս օդանավակայանից։ Գրոհայինները հիմնականում գտնվել են Պալմիրայի հարավարևմտյան մասում, ինչպես նաև «Մագեր» նավթային հանքահորի մոտ[1]։
Դեկտեմբերի 16 Սիրիայի կառավարական բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի ամենաքիչը 25 գրոհայինների, ովքեր գտնվել են Պալմիրայից դեպի արևմուտք։ ԻԼԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյա Աբու Ջանդալ ալ Քուվեյթին սպանվել է ավիահարվածների արդյունքում՝ Ռաքքայից 40 կիլոմետր դեպի արևմուտք` Եփրատ գետի ափին։
Հունվարի 1 Սիրիական բանակի զինծառայողները կանխել են գրոհայինների հարձակումները T-4 բազայի ուղղությամբ։
Փետրվարի 15 Պալմիրայի հատվածում կառավարական ուժերը շարունակել են առաջխաղացումը։ Սիրիական բանակի առաջապահ զորամասերը գտնվել են քաղաքից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա։
Փետրվարի 17 Սիրիական բանակը ԻԼԻՊ-ի դեմ վարել է մարտեր քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա։
Փետրվարի 22 Սիրիական զորքերը գրավել են ԻԼԻՊ-ի ռազմավարական նշանակության հենակետերը՝ Հոմսից դեպի արևելք և մոտեցել են Պալմիրային։
Փետրվարի 24 ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հաջող հակագրոհ են կազմակերպել Պալմիրայի շրջանում, որի արդյունքում սիրիական ուժերը ետ են նահանջել 15 կիլոմետրով։
Մարտի 1 Սիրիական բանակը դուրս է շպրտել ԻԼԻՊ-ի գրոհայիններին Պալմիրայի միջնաբերդից (ցիտադելից)։
Մարտի 2 Պալմիրան ամբողջությամբ ազատագրվել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Последние новости из Пальмиры Արխիվացված 2016-12-20 Wayback Machine агентство Чалкан, 13 декабря 2016