Պ-18 ՌՏԿ
Պ-18 «Թերեք» | |
---|---|
Պ-18 ՌՏԿ-ն բացազատված վիճակում Գրեդինգ, Գերմանիա | |
Նշանակությունը | շարժական, երկկորդինատ, հերթապահ ռեժիմի ՌՏԿ |
Պետական պատկանելիությունը | |
Արտադրող | ОАО «ФНПЦ «НИИРТ» |
Կոնստրուկտոր | Ե. Վ. Բուխվալով |
Շահագործման սկիզբը | 1971 |
Շահագործման ավարտը | շահագործման մեջ է |
Կարգավիճակը | շահագործման մեջ է |
Կատեգորիան Վիքիպահեստում |
Պ-18 «Թերեք» (ՌԴ ՊՆ ԳՀՀՎ ինդեքսը՝ 1РЛ131), ալիքի մետրային տիրույթի շարժական երկկոորդինատ ռադիոտեղորոշումային կայան։
Պ-18 ՌՏԿ-ի նախատիպ է հանդիսանում Պ-12ՆԱ ՌՏԿ-ն, որը հանդիսանում է ինքնաթիռների հեռավոր հայտնաբերման Պ-12 «Ենիսեյ» ՌՏԿ-ի արդիականացված տարբերակը։ Վերջինս մշակվել է 1954-1956 թվականներին՝ СКБ-197 հատուկ կոնստրուկտորական բյուրոյում (հետագայում ԴԳԱԿ «Նիժնի Նովգորոդի ռադիոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ[1]) գլխավոր կոնստրուկտոր Ե. Վ. Բուխվալովի ղեկավարությամբ։ Կայանը սպառազինության է ընդունվել 1956 թվականին և սերիականորեն արտադրվել «Վ. Ի. Լենինի անվան Նիժնի Նովգորոդի հեռուստացույցների գործարան»-ի կողմից (ներկայումս ОАО «НИТЕЛ»[2])։ 180 կՎտ իմպուլսային հզորության դեպքում Պ-12 ՌՏԿ-ն ապահովում էր մինչև 25 կմ բարձրությունների տիրույթում թռչող ինքնաթիռների հայտնաբերումը մոտավորապես 200 կմ հեռավորության վրա։
Պ-18-ը ստեղծվել է Պ-12-ի հիման վրա, փոփոխելով նրա սարքավորումների էլեմենտային բազան ինչպես նաև միաժամանակ զուգակցելով այն «Կրեմնիյ-2Մ» պետական պատկանելիության որոշման համակարգի հետ։ Հաջող փորձարկումների ավարտից հետո ՌՏԿ-ն 1971 թվականին դրվեց շահագործման Սովետական Բանակում։ Վերջին մատակարարումն իրականացվել է 2007 թ. ՌԴ համար։
Նշանակությունը և առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պ-18 ՌՏԿ-ն նախատեսված է իր հայտնաբերման գոտում՝ միջին և բարձր բարձրություններում թռչող օդային նշանակետերի հայտնաբերման, ընթացիկ կոորդինատների (ազիմուտ, թեք հեռավորություն) ինչպես նաև պետական պատկանելիության որոշման, նշանակետերի ուղեկցման և ռադիոտեղորոշումային ինֆորմացիայի ըստ նշանակության հաղորդման համար։
Առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Պ-12-ի, Պ-18-ը ապահովում է ավելի ճշգրիտ նշանացուցում օդային նշանակետերի խոցման վերգետնյա միջոցներին և յուրային կործանիչ ավիացիային։ Բացի այդ կայանն ունի բարելավված պաշտպանություն ռադիոէլեկտրոնային խանգարումներից։ 1979 թվականին Պ-18-ը համալրվեց նոր հարցուցիչով, որը տեղակայված է առանձին ինքնաշարժ ավտոմոբիլային բազայի վրա։ Լավ տեխնիկական բնութագրերը, շահագործման հարմարավետությունը, հուսալիությունն ու բարձր շարժունակությունը պայմանավորեցին Պ-18 ՌՏԿ-ի հանրաճանաչությունն ու մեծ պահանջարկը Ռուսաստանի ու արտասահմանյան զինված ուժերում։ ՌՏԿ-ի բոլոր սարքավորումները տեղակայված են երկու ավտոմոբիլից բաղկացած ինքնաշարժ բազայի վրա, որոնցից մեկի վրա տեղակայվում է սարքավորումային սրահը՝ ռադիոէլեկտրոնային տեխնիկայով ու օպերատորների աշխատատեղով, իսկ մյուսում՝ ալեհավաքա-կայմասյունային սարքը (ԱԿՍ)։ Ինքնաշխատ էլեկտրոսնուցման համար օգտագործվում են կցորդներում տեղակայված երկու ԱԴ-10 դիզելային ագրեգատները։ Բացի այդ, կա նաև դուրսբերովի շրջանային դիտարման ինդիկատոր, որը թույլ է տալիս կայանն աշխատացնել հեռու տեղակայված կառավարման կետից։
Հիմնական տեխնիկական բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմպուլսային հզորությունը — 180 կՎտ
- Հայտնաբերման հեռավորությունը ՄիԳ-21 տիպի ինքնաթիռի դեպքում (խանգարումների ժամանակ)։
- ըստ նշանակետի բարձրության՝
- 500 մ վրա — մինչև 60 (40) կմ
- 10000 մ վրա — մինչև 180 (90) կմ
- 20000-27000 մ վրա — մինչև 260 (170) կմ
- Ուղեկցվող նշանակետերի առավելագույն քանակը՝ 10 նշանակետ րոպեում
- Տվյալների թարմացման պարբերականությունը 10 — 30 վրկ
- Կոորդինատների որոշման ճշտությունը
- ըստ հեռավորության — 1800 մ
- ըստ ազիմուտի — 6°
- Պասիվ խանգարումների ճնշման գործակից — 20 դԲ
- Ապածավալման տևողությունը — 45 րոպե
- Սպառվող հզորությունը — 10 կՎտ
- Հաշվարկը — 5 հոգի
- Միջին աշխատաժամանակը մինչև խափանումը — 100 ժամ
Արդիականացումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Պ-18 ՌՏԿ-ի արդիականացմամբ զբաղվում են ՌԴ-ում[2], ինչպես նաև Ուկրաինայում Պ-18 Մալախիտ[3], նշված արդիականացումները թույլ են տալիս ռադիոտեղորոշումային ինֆորմացիան ստանալ թվային տեսքով ինչը հնարավորություն է ընձեռում այդ ՌՏԿ-ները կիրառել զուգակցելով ղեկավարման ավտոմատ համակարգերի հետ։ Ինչի շնորհիվ զգալիորեն մեծանում են մշակվող ինֆորմացիայի ծավալները և փոքրանում մարդկային գործոնով պայմանավորված սխալանքները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nniirt.ru/
- ↑ 2,0 2,1 http://www.nitel-oao.ru/
- ↑ http://ust.com.ua/rls_p-1_mu.html(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боник А.В., Попков А.В. Радиолокационная станция П-18 Минск։ БГУИР, 2010. – 242 с.
- ОАО «ФЕДЕРАЛЬНЫЙ НАУЧНО-ПРОИЗВОДСТВЕННЫЙ ЦЕНТР «ННИИРТ» ИСТОРИЯ И СОБЫТИЯ ПРЕДПРИЯТИЯ Արխիվացված 2019-10-27 Wayback Machine